Նատալի Ուիվերը Անգլիայից պլանավորում է հիանալի կիրակի անցկացնել ընկերոջ՝ Ստիվեն Խոլի հետ: Սակայն Ստիվենը նախորդ օրը խմում է ընկերների հետ և առավոտյան վաղ տուն վերադառնալով խորը քուն է մտնում: Ինչ էր մնում այդ պարագայում Նատալիին? Իհարկե վրեժ պլանավորել:
Մինչև Ստիվենը խորը քնած էր, Նատալին գործի անցավ՝ ամենը Snapchat—ի իր էջում նշելով: Նա նրա ոչինչ չկասկածող ընկերը արթնացավ և նայեց հայելու մեջ, որտեղ նրան անակնկալ էր սպասվում: նկար « Նա իսկական շոկի մեջ էր և ինձ հարցրեց, թե ինչ է պատահել. Ես աշխատեցի նրան համոզել, որ այդ տեսքով է տուն վերադարձել»,-պատմում է Նատալին:
Երբ սկզբնական ցնցումն անցնում է, զույգը սկսում է լիաթոք ծիծաղել. «Մենք չէինք կարողանում դադարել ծիծաղելը, նա բացարձակ չբարկացավ… Ես չէի սպասում, որ նա ամբողջ պրոցեսում չի արթնանա: Դա ուղղակի խելագարություն է»:
Այժմ, երբ Ստիվենը գիտի, թե ինչի է ընդունակ նրա ընկերուհին, կկատարի իր խոստումները… « Նա հիանալի հումորի զգացում ունի, բայց նա այլևս չի համարձակվի նման սխալներ թույլ տալ»,- գրել է Նատալին: Ահա ինչպես է ընթացել Ստիվենը կերպարանափոխման պրոցեսը:
«Աչքերի գունային ստվերների ժամանակն է» «Ախ այս թարթիչները…» «Գեղեցիկ է» Նատալին անգամ Ստիվենի ձեռքի մատներին մոդաիկ մանիկյուր է արել: Երբ դիմահարդարման պրոցեսն ավարտված էր, տղան հիանալի տեսք ուներ:
Ահա լուսանկարները՝