Թագավորի պատահական լսում է 3 որդիների զրույցը և որոշում, որ թագաժառանգ կդառնա նա, ով․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը

Մի թագավոր կար, որն երեք որդի ուներ: Մի օր եղբայրները իրար հետ զրուցում և հարցնում էին իրար.

«Եթե դու մարդ չլինեիր, ի՞նչ պիտի ուզեիր լինել»: Մեկն ասում է.

«Եթե ես մարդ չլինեի, Աստծուց պիտի խնդրեի, որ առյուծ ստեղծեր ինձ, քանզի առյուծը կենդանիների թագավորն է և կարող է բոլորին հոշոտել»:

Երկրորդը ասում է.

«Ես պիտի ուզեի արծիվ լինել, քանզի արծիվը թռչունների թագավորն է, նա կարող է ամենը հոշոտել և իսկույն վեր սլանալ»:
Իսկ երրորդը ասում է.

«Ես պիտի փափագեի աղավնի ծնվել, քանզի աղավնին անմեղ է: Նա ոչ ոքի չի նեղացնում, երամասեր է, մենակ չի թռչում: Աղավնին խաղաղասեր է»:

Թագավոր հայրը գաղտնի ականջ էր դնում խոսակցությանը, և լսում է բոլոր խոսակցությունները: Այսպիսով հասկացավ հայրը, որ իր այն երկու որդիներից մեկը գիշատիչ պիտի դառնա, իսկ մյուսը՝ բարձրամիտ, հպարտ և դարձյալ գիշատիչ: Եվ հայրը այդ երկուսից ոչ մեկին իրեն թագաժառանգ չնշանակեց: Թագավորը հասկացավ, որ երրորդ որդին, ընդհակառակը, խաղաղասեր պիտի լինի, ուստի և նրան անվանեց իր հաջորդ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика