Նայեք նկարին և ընտրեք այն ուղին, որով կցանկանայիք անցնել։ Անցյալում շատ են եղել բարդություններ և հիասթափություններ, բայց դուք կարողացել եք հաղթահարել այդ ամենը․․․Նայեք նկարին և ընտրեք այն ճանապարհը, որով կցանկանաք քայլել։
Անցյալում ունեցել եք շատ դժվարություններ և հիասթափություններ, սակայն կարողացել եք այդ ամենը հաղթահարել։ Դուք վառ, դրական և չընկճվող մարդ եք։ Մարդիկ զգում են դա և ձգվում են դեպի ձեզ։ Սերը ձեզ համար անսահման բառ է, որն ացնում է ձեր ողջ կյանքի միջով։ Դուք գիտեք, որ կյանքը մեկն է, և ձգտում եք վերապրել յուրաքանչյուր պահը։ Դուք սիրում եք աշխարհն ու մարդկանց, և նրանք ձեզ փոխադարձաբար են պատասխանում։ Մի մոռացեք սիրով լցնել ամեն օրը, և դա ձեր կյանքն ավելի գիտակցված կդարձնի։
Դուք բարի և առատաձեռն մարդ եք, ով ապրում է՝ սրտում սերը պահած։ Մի խոսքով, ձեր հայտնվելով՝ դուք ուրախություն և երջանկություն եք բերում։ Հնարավոր է, որ դուք տոն-մարդ եք։ Եթե մարդ իրեն վատ է զգում, ձեր հետ խոսելուց հետո նա մխիթարանք և հույս է գտնում։ Մի դադարեք ուրիշ մարդկանց տոն նվիրել։
Ձեր մեջ ապրում է մարտիկի ոգի։ Դուք բախվում եք դժվարությունների հետ և հեշտությամբ եք հաղթահարում դրանք։ Դուք շրջապատված եք ընկերներով։ Մարդկանց դեպի ձեզ ձգում է ձեր ոգու ուժն ու կայունությունը։ Դա ձեր շնորհն է, և այն ձեզ բարձրունքների կհասցնի։
Ձեր կյանքում եղել են դժվարություններ, գուցե նաև պահեր, երբ կարող էիք ինքներդ ձեզ կորցնել, սակայն միշտ և ամենուր լսել եք ձեր սրտի խոսքը և առաջ շարժվել՝ դրա ձայնին ականջ դնելով։ Երբեմն մտերիմների կողմից ավելի շատ օգնություն և մասնակցություն եք ակնկալում։ Սակայն միշտ հիշեք․ ձեր մեջ հսկայական ներքին ուժ կա։