Թոշակառուն աճուրդի ժամանակ 125 տարվա կոմոդ գնեց և լսեց, որ ներսում ինչ-որ բան է զնգում…

Էմիլ անունով տղամարդը շատ է սիրում հնադարյան իրեր:

Այդ պատճառով էլ, երբ լսեց, որ հարևան տանը, որտեղ վերջերս մահացել է տանտերը, կայանալու է նրա իրերի վաճառքը, և հնարավոր է, ինքն այնտեղ ինչ-որ արժեքավոր բան գտնի, որոշեց գնալ:

Աճուրդի օրը Էմիլի ուշադրությունը գրավեց մի հին կոմոդ, որն արտադրվել էր 19-րդ դարում: Այն անթերի տեսք կհաղորդեր իր խոհանոցին…

Գնումը սքանչելի էր, հաշվի առնելով այն փաստը, որ Էմիլն այն գնել էր ընդամենը 100 դոլարով:

Երբ Էմիլն ու իր ընկերը տեղափոխում էին կոմոդը, տարօրինակ աղմուկ լսեցին:

Իրական գանձ…

Պարզվեց, որ կոմոդում կար գաղտնի դարակ, որտեղ իսկական գանձեր կային:

-Այնտեղ կային ոսկե զարդեր, ադամանդե քարերով մատանիներ և շատ այլ թանկարժեք իրեր:

Մենք ադրենալինի ալիք զգացինք:Երկուսս էլ շոկի մեջ էինք,-պատմել են տղամարդիկ:Այնուամենայնիվ, նրանք որոշեցին վերադարձնել դրանք տիրոջը:

Քանի որ նա մահացել էր, գանձերը հասան նրա որդուն:

-Ես կոմոդ եմ գնել: Ես չեմ գնել այդ իրերը:

Եթե ես դրանք չվերադարձնեի, չէի կարողանա հանգիստ քնել: Ինձ անընդհատ կտանջեր խիղճս,-այդպես է բացատրել իր արարքը Էմիլը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика