Թվում է, թե սովորական լուսանկար է, բայց այն ինչ-որ արտառոց բան է թաքցնում. Ահա թե ինչ…

Վերջերս մի ամերիկուհի սոցկայքի իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որը հուզել էր հազարավոր մարդկանց:

Հատկապես մեկնաբանությունը, որը կինը թողել էր լուսանկարին կից:

Բանն այն է, որ այս կնոջ որդին աուտիզմ ունի: Նա երբեք կոնտակտի դուրս չի գալիս ոչ արտաքին աշխարհի, ոչ էլ մոր հետ:

Նա ապրում է իր սեփական աշխարհում, չի խոսում, առանձնապես չի արտահայտում էմոցիաներ:

Որդուն օգնելու համար մայրը գտավ մի շան, որն ապրում է Ճապոնիայում:

Այդ շունը վարժեցրած է հատուկ աուտիզմով երեխաների հետ շփման համար:Մայրը որդու հետ մեկնեց Ճապոնիա, որտեղ էլ ծանոթացավ հրաշք կենդանու հետ:

Եղավ անսպասելի մի բան. տղան և շունը լեզու գտան: Շունը մի քանի ժամ շարունակ նստել էր երեխայի կողքին՝ գրկելով նրան, երբ տղան արտասվում էր: Դա այնքան հաճելի էր, որ մայրը չկարողացավ զսպել արցունքները:

Այդքան երկար պայքարից , հոգեբանների և այլ մասնագետների հետ հանդիպելուց հետո…վերջապես որդին սկսեց շփվել:

Դժվար է պատկերացնել, թե ինչ է զգում մայրը, ով չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ գրկել որդուն, քանի որ վերջինիս մոտ կարող է պանիկայի սրացում լինել:

Իսկ հիմա այս շունը դարձավ նրա պանիկաների դեմ բուժիչ միջոց:Հայտնի է, որ աուտիզմը չի կարելի բուժել դեղորայքով, քանի որ դա հիվանդություն չէ, այլ զարգացման առանձնահատկություն:

Պարզվում է, որ շներին հաջողվում է օգնել նման երեխաներին:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика