Ժորա Գևորգյանը փրկել է ընկերոջ կյանքը և անմահացել սեպտեմբերի 27-ին՝ իր մայրիկի ծննդյան օրը։«Ժորան բանակում վարորդ էր, բուժաշխատողների հետ հիվանդներին էր տեղափոխում։ Սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան, հիվանդ տեղափոխելիս Ժորան ճանապարհին նկատել է վնասված զինվորական մեքենա, իջել է և անգիտակից վիճակում գտնվող վարորդին դուրս բերել մեքենայից, օգնություն ցուցաբերել և հասցրել հոսպիտալ»,- Ժորայի սխրանքի մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է նրա մտերիմ ընկերը՝ Անժելա Ինջիղուլյանը։
Նույն օրը` կեսգիշերին, Ժորան զանգել է՝ շնորհավորելու մայրիկի ծննդյան օրը․ «Մամ ջա՛ն, ծնունդդ շնորհա-վոր, քեզ ամենալավն եմ մաղթում, առավոտյան կզանգեմ, հոգնած եմ»,- ասել է Ժորան։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան տանեցիները լսել են Ժորայի մահվան բոթը․ «Ժորան անմահացավ 7։15-ին՝ իր մայրիկի ծննդյան օրը, չգիտեինք, որ այդ զանգը վերջինն է լինելու»,- արցունքները խեղդելով ասում է Անժելան։
19 տարեկան էր Ժորան, բայց լուրջ ու ծանրակշիռ․ «Իր հասակակիցների համեմատ Ժորան ավելի հասուն մտածելակերպ ուներ, բացի այդ, հոգատար էր ու շատ ուշադիր»,- նշում է մեր զրուցակիցը։Ժորայի երազանքն էր սովորել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, իսկ ծնողներն այնքան մեծ պլաններ ունեին նրա ապագայի համար։
Անժելան պատմում է, որ Ժորան զոհվել է բուժաշխատողների հետ․վերջիններս շատ են սիրել նրան։Ժորան Մեղ-րաձոր համայնքից էր, տան ավագ որդին․ «Իր համար մեծ տուն էին կառուցել, նոր էին վերջացրել շինարա-րու-թյունը, բայց Ժորան չհասցրեց տեսնել սեփական տունը»։
Արմանը, ում կյանքը փրկել է Ժորան, և իր ծնողնորը այցելել են Ժորայենց տուն և շնորհակալություն հայտնել նրա ծնողներին՝ իրենց տղայի կյանքը փրկելու համար։Ժորան հուղարկավորվել է Մեղրաձոր համայնքի հուշարձանում։
Արփինե Հակոբյան