Ինձ համար առաջին հերթին կինս է, հետո երեխաներս. Ահա թե ինչու…

Ծնողական սերն է ամուր ընտանիքի անկյունաքարը:Սովորաբար երեկոյան 8:30-ին ես իմ դեռահաս աղջիկներին զուշացնում, իսկ 9:00ին բացահայտ ասում եմ, որ իրենց սենյակ գնալու ժամանակն է:

Ես դա ասում եմ ամեն օր, ու նրանք ամեն օր ինձ հետ վիճում են. «Մենք երեխա չենք, ժամը 9-ին ինչու քնենք»:«Պարտադիր չէ պառկել քնելու, կարող եք ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել ձեր սենյակում, միայն խնդրում եմ ազատեք հյուրասենյակը»,-պնդում եմ ես:

«Ես ու մայրիկը չենք տեսել իրար մի ամբողջ օր եւ ուզում ենք խոսել ու շփվել միասին»:Աղջիկներիդ սա իհարկե դուր չի գալիս:Անկեղծ ասած, այս կանոնը մեր ընտանիքում վաղուց կա: Մենք ծնողներ ենք արդեն 15 տարի ու չի եղել մի օր, որ մենք ամբողջ օրը զբաղվենք միայն երեխաներով ու ժամանակ չտրամադրենք մեզ:

Մենք երեխաներով իհարկե շատ ենք զբաղվում, սակայն ոչ օրվա մեջ 24 ժամ: Մենք նրանց շատ ենք սիրում, նրանք մեր կյանքում կարեւորագույն դերն ունեն ու մենք միշտ էլ նրանց կօգնենք ու կաջակցենք:Բայց կանք նաեւ «մենք»: Մեր հարաբերությունները:

Մենք դեռ պետք է միմյանց ուշադրություն հատկացնենք, որպեսզի դրանք մնան ամուր, առողջ ու ջերմ: Ահա թե ինչու:Ամուսնական առողջ հարաբերությունները ընտանիքի անկյունաքարն են: Այո, այդ անկյունաքարը բոլորովին էլ երեխաները չեն: Նրանք հիմքի մի մասն են, նաեւ մեծ մասն են մնացած բոլոր բաղկացուցիչների, սակայն նրանք չեն պահում ամբողջ կառույցը:

Ամենակարեւոր մասը դուք եւ ձեր կինն եք կամ  ձեր ամուսինը: Ձեր երեխաները այում են ձեզ, օրինակ վերցնում ձեզնից, վստահում ձեր փորձին ու ընրում իրենց կյանքի ուղին:Սկզբում երեխաները չկային, կայինք մենք:

Մենք երկուսով եք ստեղծել ու կառուցել այս ընտանիքը: Մեր երեխաները մեզ լույս ու ուրախություն են պարգեւում, սակայն մեր երկուսի միությունը սուրբ է, ու հենց դա պետք է պահպանել:Երբ երեխաները մեծանան, մենք կմնանք երկուսով:

Ու ես ուզում եմ, որ մեր երկուսի հարաբերությունները մնան նույնքան ջերմ ու ամուր, ինչպես առաջ էին:Այդ պատճառով էլ, ինձ համար առաջին տեղում կինս է, երկրորդ տեղում երեխաներս, շատ մոտ առաջին տեղին, բայց այնուամենայնիվ երկրորդ տեղում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика