Ամուսնանալիս պետք է հիշել, որ ընտանիքը կենդանի օրգանիզմ է, որը կարող է ծաղկել, աճել եւ մեծանել։ Եր-բեմն այն նաեւ «հիվանդանում» է, եւ ընտանիքը կանգնում է ինչ-ինչ խնդիրների առաջ, եւ սա բնորոշ է բոլոր ընտանիքներին՝ առանց բացառության։ Ընտանեկան խնդիրները կարող են տարբեր լինել, բայց ոչ բոլոր ըն-տանիքներին է հաջողվում հաղթահարել դրանք։ Հետեւաբար, անխուսափելի են դառնում բաժանությունները, ամուսնալուծությունները, կորցրած սեր…
Իհարկե, այս մասին կարելի է շատ երկար խոսել, սակայն այս տվյալ հոդվածում քննարկվելու է ամուսինների դավաճանության մասին, որը նույնպես ընտանիքի քայքայման պատ-ճառներից մեկն է։ Երբեւէ մտածել ենք ինչու՞ են ամուսինները դավաճանում իրար, ի՞նչ են նրանք մտածում եւ դրանից հետո արժե՞ արդյոք պահպանել ընտանիքը, թե ոչ։
Մի շարք պատճառներից զատ, հիմնականում ամուսինները շատ ավելի հաճախ դավաճանում են իրար սեռական հարաբերություններում բազմազանություն փնտրելու համար։ Սա հիմնականում պատահում է այն դեպքում, երբ ամուսիններից մեկը ինչ-ինչ խնդիրներ ունի անկողնում եւ չի կարողանում բավարարել զուգընկերոջը։
Դավաճանության մյուս պատճառը կարող է լինել երկրորդ կեսին ոչ բավարար ուշադրություն ցուցաբերելը կամ ընդհանրապես անուշադրության մատնելը։ Այդ դեպքում զուգընկերն ընտանիքում սեր ու ջերմություն չի զգում եւ դա փորձում է գտնել սիրուհու կամ սիրեկանի գրկում։Եւ երրորդ պատճառը վիրավորանքն է, որը կարող է դրդել ամուսիններին դավաճանել միմյանց։