Ինչու են մարդիկ զրույցի ընթացքում սկսում բղավել. Պատճառը իսկապես ապշեցնող է. ՍԱ պետք է իմանա յուրաքանչյուրը…

Ինչու՞ են մարդիկ սկսում բղավել․

Պատճառը ապշեցնող է․ Սա պետք է անպայման կարդալ:Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին՝

– Ինչու՞ են մարդիկ վիճելուց բարձրացնում ձայնը միմյանց վրա։

– Երևի, նրանք հունից դուրս են գալիս, – ենթադրեցին աշակերտները։

– Սակայն ինչու՞ բարձրացնել ձայնը, եթե մյուս մարդը, ում հետ վիճում ես, քո կողքին է գտնվում – հարցրեց ուսուցիչը։

Աշակերտները սկսեցին մտածել, սակայն այդպես էլ չգտան պատասխանը։

Այդ ժամանակ ուսուցիչն ասաց՝
– Երբ մարդիկ վիճում են և նրանց մեջ անգոհունակությունը հասունանում է, նրանց սրտերը հեռանում են։ Դրա հետ մեկտեղ հեռանում են նաև նրանց հոգիները։

Որպեսզի լսեն միմյանց, նրանք ստիպված են բարձրացնել ձայնը։ Եվ ինչքան ուժեղ է նրանց վիրավորանքը և բարկությունը, այդքան բարձր են նրանք բղավում։

–Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդիկ սիրահարված են։ Նրանք չեն բարձրացնում ձայնը, այլ խոսում են շատ ցածր։ Նրանց սրտերը գտնվում են շատ մոտիկ, իսկ նրանց միջև տարածությունը գրեթե անհետանում է։

– Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդկանց ուղղորդում է սերը, – հարցրեց ուսուցիչը։

– Նրանք անգամ չեն էլ խոսում, այլ միայն շշուկով են շփվում։ Երբեմն անգամ խոսքեր հարկավոր չեն, քանի որ նրանց աչքերը ասում են ամեն ինչ։

Մի մոռացեք, որ վիճաբանությունները հեռացնում են ձեզ իրարից, իսկ բառերը, որոնք դուք ձայնի ելևէջները բարձրանցելով եք ասում, կրկնակի մեծացնում են այդ հեռավորությունը։

Մի չարաշահեք վիճելու հնարավորությունները, քանի որ կգա օրը, երբ ձեր միջև հեռավորությունը այնքան կմեծանա, որ հետդարձի ճանապարհը դուք ուղղակի այլևս չեք գտնի։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика