Օհայո նահանգի Քլիվլենդի կլինիկայի մասնագետները հայտնել են, որ լիկոպինը,
որը կա լոլիկի մեջ և որը դրան հաղորդում է կարմիր գույն, կարող է օգտագործվել տղամարդկանց բեղմնավորման ունակությունը և սերմի որակը բարձրացնելու համար:
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ լիկոպինը 70%-ով մեծացնում է սերմի արագությունը և ակտիվությունը,
ինչպես նաև նվազեցնում աննորմալ սերմի քանակը: