Ես 55 տարեկան եմ: Ունեմ 3 մեծահասակ երեխա: Ավագ որդիս ավարտել է համալսարանը, աշխատանք գտել և միանգամից ամուսնացել:
Ըստ իս՝ մի քիչ վաղ էր, բայց դա իր գործն է: Մի տարի անց ես տատիկ դարձա: եվ ի՞նչ եք մտածում:
Որդիս գալիս է ինձ մոտ ամեն շաբաթ և ասում.
-Մայրիկ, երեխան թող քեզ հետ մնա հանգստյան օրերին: Մենք երիտասարդ ենք, զբոսնել և հանգստանալ ենք ուզում:
Ես իհարկե հասկանում եմ, բայց մի՞թե ես ծեր եմ և զբոսնել չեմ ուզում:
Ես էլ եմ ուզում երեկոյան հանդիպել ընկերուհիներիս հետ, սուրճ խմել: Ինչի՞ համար պետք է թոռներիս պահեմ:
Անցյալ շաբաթ եկավ միջնեկ տղաս և ասաց.
-Աննան հղի է, 6 ամսից կծնվի մեր աղջիկը: Շուտով ձանձրանալու ժամանակ չես ունենա:
Ներեցեք իհարկե, բայց ո՞վ ասաց, որ ես մինչ այդ ձանձրանում էի: Ես ինձ շատ լավ եմ զգում: Ուզում եմ ինձ համար ապրել: Ինչպե՞ս հասկացնեմ երեխաներիս, որ ուզում եմ մենակ մնալ, հանգստանալ: Առանց հոգսերի և փոքր երեխաների:
Ինչու՞ են բոլորը կարծում, որ տատիկները երազում են թոռներին խնամելու մասին: Սուտ է: Բոլորն էլ ուզում են հանգիստ ապրել:
Մի խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ այս իրավիճակում: