Համաձայնեք, որ թավաները սպասքի այն տեսակն են, որոնք շատ դժվար են լվացվում: Հաճախ դրանք կատարյալ չեն մաքրվում միայն ափսեներ լվացող հեղուկով:
Առաջարկում ենք երկու փորձված միջոց, որոնք կօգնեն փայլուն դարձնել նույնիսկ ամենահին թավաները: Եվ դա առանց ագրեսիվ քիմիական և թանկարժեք միջոցների:
Սոդա և պերօքսիդ
Ընդամենը 2 բաղադրիչ՝ և ձեր թավան նորի պես կփայլի: Խառնեք սոդան և պերօքսիդը՝ մածուկանման զանգված ստանալով: Ստացված զանգվածը բաշխեք ամբողջ թավայի մակերեսին, նաև բռնակին:
Թողեք 15-20 րոպե:Սպունգով ևս մի անգամ շփեք խառնուրդը՝ այն հեռացնելով թավայի մակերսեից՝ կեղտի հետ միասին: Լվացեք ջրով և վայելեք արդյունքը:
Օճառ և սոդա
Եվս մի հետաքրքիր և մատչելի միջոց: Անհրաժեշտ է 100գ տնտեսական օճառ, 100մլ եռման ջուր, 75գ սոդա:Օճառն անցակցնել քերիչով, ավելացնել ջուրը, լավ հարել՝ մինչ փրփուր կստացվի: Ավելացնել սոդան և ևս մի անգամ խառնել:
Ստացված զանգվածով կարելի է լվանալ ոչ միայն թավաներն ու սպասքը, այլև սալիկները: Պատրաստի խառնուրդը կարելի է պահել փակ բանկայի մեջ՝ մինչ հաջորդ օգտագործումը: