Կոկոսի յուղի օգտակար հատկությունները կօգնեն կանխել ատամնաբուժական խնդիրները և պահպանել առողջ ու սպիտակ ժպիտը:Կերակրի սոդան նույնպես շատ արդյունավետ է ատամների սպիտակեցման և փառի վերացման համար:
Այն նվազեցնում է վտանգավոր բակտերիաների քանակը, քանի որ չեզոքացնում է թթուները:Բնական մածուկի այս բաղադրատմոսը կկանխի կարիեսի առաջացումը
Բաղադրիչները՝
- 2 ճ. գ. կոկոսի յուղ
- 2 ճ. գ. կերակրի սոդա
- Ձեր սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ՝ պարտադիր չէ
Պատրաստումը՝
Խառնեք բաղադրիչները մինչև համասեռ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել:
Օգտագործումը՝
Ատամի խոզանակի վրա մածուկ լցրեք և ատամները մաքրեք օրական երկու անգամ սովորական ձևով: