Այս խոսքը ճիշտ է , քանի որ կինը ծաղկունքի աստվածուհին է։ Որքան երջանիկ և բավարարված նա զգա հարաբերություններում , այդքան հաջողակ և երջանիկ կլինի իր կողակիցը։
Եվ իհարկե կնոջ հագուկապը և պահվածքը շատ բան կարող է պատմել նրա ամուսնու մասին ։
Որքան լավ տղամարդը հոգ տանի իր կնոջ մասին , այդքան ավելի արագ կծաղկի իր կինը, կսկսի էներգետիկ առումով դրական լիցքեր հաղորդել ու ստանալ, ինչպես նաև իր ամուսնու կողմ կձգի ամուսնու հաջողությունը, անհրաժեշտ կապերը և այլն։
Եթե տղամարդը չի ձգտում հոգ տանել իր սիրելիի մասին , ապահովել նրան , ապա կյանքում հոգեպես տղամարդու համար շատ դժվար է լինելու ։Բայց հենց նա առաջնորդի ղեկը իր ձեռքն է վերցնում և բռնում իր կնոջ ձեռքը որպես իր թագուհի , այդժամ հաջողությունն ու դրական լիցքերը ձգում է իր կողմ։
Կնոջը անհրաժեշտ է հարմարավերություն , գեղեցկություն և ամենակարևորը հաճելի էմոցիաներ։ Իսկ եթե տղամարդը ունակ է այդ ամենը տալ իր կնոջը, ուրեմն այդ կինը դառնում ամենաերջանիկ, ամենասիրող, և ամենաերախտապարտ էակն աշխարհի երեսին։