Ինչ գույնի պետք է լինի Ձեր դրամապանակը, կախված կենդանակերպի նշանից, որպեսզի ֆինանսական հաջողություն ունենաք․․․

Դրամապանակի ընտրությունը բավական պատասխանատու գործ է, չէ որ գրագետ ընտրված աքսեսուարը  կօգնի ձեզ  դեպի ձեր կողմ գրավել ֆինանսական հաջողությունները։ Ձեր դրամապանակների վրա ավելացրեք նաև փողային ամուլետներ, թալիսմաններ, և  ձեր գումարները երբեք չեն պակասի։Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում դրամապանակի ցանկալի գույները ըստ կենդանակերպի նշանների։

Խոյ

Էներգիայով լեցուն խոյերը պետք է կրեն վառ կարմիր, կաշվե դրամապանակ։ Այդ գույնը դեպի իրեն կձգի նյութական բարեկեցությունը և ձեզ ետ կպահի չպլանավորված ծախսերից։

Ցուլ

Ֆինանսական դժվարությունները Ցուլերը կարող են հաղթահարել կանաչ և դեղին երանգներով դրամապանակի օգնությամբ։ Դրանք կօգնեն խուսափել ավելորդ ծախսերից։

Երկվորյակներ

Որպեսզի երկվորյակները կարողանան աշխատած գումարները պահել և ավել եկամուտ ստանալ, նրանք պետք է կրեն բաց կապույտ, գազարագույն և մանուշակագույն երանգների դրամապանակ։

Խեցգետին

Խնայող խեցգետինները պետք ուշադրություն դարձնեն արծաթագույն և մանուշակագույն երանգներով դրամապանակների վրա։ Դրանց օգնությամբ նրանք կարող են մեծացնել իրենց եկամուտները  և կանխել չնախատեսված ծախսերը։

Առյուծ

Առյուծներն աչքի են ընկնում իրենց խնայողությամբ և էկոնոմ ծախսերով։ Այդ հատկությունները նրանց կօգնեն ամրապնդել սև և մուգ կարմիր դրամապանկները։

Կույսեր

Պրակտիկ կույսերը պետք է ուշադրություն դարձնեն լակոնիկ դրամապանակների վրա, առանց արդ ու զարդերի։ Նրանց համապատասխանում է սպիտակ, խամրած կապույտ և կանաչ երանգներով դրամապանակներ։

Կշեռք

Կշեռքներին խնայել և գումար հավաքել կօգնեն բաց կապույտ, փիրուզագույն և կանաչ երանգներով դրամապանակները։

Կարիճներ

Կարիճներն իրենց եկամուտը կարող են կրկնապատկել օրիգինալ դիզայն ունեցող դրամապանակներով: Ճոխ դիզայն, ոսկեգույն, դեղին, կարմիր և գազարագույն երանգներով դրամապանակները կօգնեն դեպի կարիճները գրավել փողային էներգետիկան և ընդգծել ներկայացուցչական կենդանակերպի նշանի իմիջը։

Աղեղնավոր

Աղեղնավորիներին կսազեն բնական նյութերից մանուշակագույն, կապույտ և կանաչ երանգներով դրամապանակները։  Պետք է ուշադրություն դարձնել նաև դրամապանակի չափսերին,  մեծ դրամապանակները ավելի շատ հաջողություններ կբերեն աղեղավորներին։

Այծեղջուր

Այծեղջուրները պետք է կրեն պրակտիկ դրամապանակներ ժամանակակից նյութերից։ Շագանակագույն, կապույտ և սև գույները  կընդգծեն նրանց լուրջ դիրքավորումը գումար խնայելու ու հավաքելու առումով, իսկ  փողային ամուլետները  այծեղջուրներին չեն թողնի, որ բաց թողնեն շահավետ  գործարքները։

Ջրհոս 

Ջրհոսները ստեղծագործ մարդիկ են իրենց բնույթով, նրանց պետք են դրամապանակներ, որոնք կլինեն  ձեռքի աշխատանք կամ նույնիսկ իրենց դիզայնով մշակված։ Դրամապանակների իդեալական գույնը կապույտ, մանուշակագույն և փիրուզագույնն են։

Ձկներ

Ձկներին շատ կսազի անտիկվար ոճի դրամապանակներ սպիտակ, կապույտ և արծաթագույն երանգներով։ Այդ գույները կընդգծեն ձկների ոճն ու կբերեն գումարային հաջողություններ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика