Ինչ էր շշնջում ստրուկը կայսեր ականջին ամեն անգամ դափնեպսակը նրա գլխին դնելիս․․․

Հին Հռոմում ամեն անգամ, երբ Կեսարը պատրաստվում էր Ծերակույտի /Սենատի/ շենք մտնել, նրա գլխին դափնեպսակ դնողը ինչ-որ բան էր շշնջում Կեսարի ականջին․․

— Ես Կեսարի խնդրանքն եմ կատարում․․․

— Կեսարի՞․ ․- զարմանում են հետաքրքրվողները․

— Կեսարը ի՞նչ կարող էր խնդրել ստրուկից․

— Ամեն անգամ դափնեպսակը նրա գլխին դնելիս, ես նրա ականջին շշնջում եմ․

— Հիշի՛ր, դու սովորական մահկանացու ես, Աստված չես․․․

Այդ հիշեցումն էր խնդրել Կեսարը ստրուկից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика