Ինչ է կարելի և ինչ չի կարելի նվիրել Սպիտակ Առնետի տարում…

Ամանորի կապակցությամբ նվերներ պատրաստելը ամենագեղեցիկ և ամենահաճելի գործերից մեկն է: Անչափ հաճելի է նվերներ պատրաստել սիրելիների համար:

Այս օրերին արդեն շատերը զբաղված են նվերների ընտրությամբ:Ահա թե ինչ չի կարելի նվիրել այս տարի Նոր տարուն: Տարվա տիրուհին՝ Սպիտակ Առնետը քմահաճ չէ, բայց նվերներ և հաճելի անակնկալներ ստանալ շատ է սիրում:

Նա համեստ է, սիրում է հասարակություն և պարզություն, սակայն նա չի ընդունում սեփական ձեռքերով պատրաստված ոչ պիտանի նվերներ:Այս տարի պետք չէ նվիրել  հարդարանքի պարագաներ, օրինակ, գեղեցիկ սանր, շամպուն, օճառ, օծանելիք:

Առնետին դուր չի գա, եթե որևէ՝ մեկին ժամացույց նվիրեք:

Եթե այնուամենայնիվ մտադրվել եք ժամացույց նվիրել որևէ մեկին, ապա նրանից մի քանի մանրադրամ պահանջեք, որպեսզի Առնետին թվա, որ առքուվաճառք եք անում:Լավ նշան չէ հայելի նվիրելը:

Եթե այնուամենայնիվ որոշել եք անպայման հայելի նվիրել, ապա այն պետք է լինի տուփով և գեղեցիկ փաթեթավորված:Այս տարի Ամանորին մի նվիրեք սրբիչներ, դա Առնետի սրտով չէ: Առնետն իր բնույթով ավանդապաշտ է, իսկ հավատալիքի համաձայն, սրբիչ նվիրել չի կարելի, դա դժբախտության նշան է:

Չի կարելի է նվիրել նաև մոմեր և հողաթափեր: Դա վատ նշան է:Երբեք ու ոչ մի դեպքում գուլպա չնվիրեք, դա բաժանության նշան է:

Սպիտակ Առնետի համար հաճելի կլինի եթե փող կամ ծաղիկներ նվիրեք: Երկուսն էլ հաճելի կլինեն ոչ միայն Առնետին, այլ նաև ստացողին:

Հետաքրքիր նախասիրություններ ունի չէ՞ գալիք տարվա տիրուհին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика