Ինչ նոր այլընտրանքային ճանապարհի մասին է խոսքը

Նախօրեին սոցցանցերում տարածվեց տեղեկություն, որ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային` սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ըստ տեղեկությունների, Ոսկեպարում ճանապարհաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են փնտրել։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյանի տարածաշրջանում բավականին ակտիվորեն քննարկումեն այս տեղեկութ-ունը: Մենք դիմեցինք Տավուշի մարզպետարան, որտեղից մեզ հայտնեցին, որ պաշտոնական որևէ տեղեկություն չկա, իրենք էլ այդ մասին տեղեկացել են սոցցանցային գրառումից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ուղղորդեցին դեպի «Ճանապարհային դեպար-տամենտ» հիմնադրամ: Այստեղ, սակայն, հայտարարեցին, որ կպատասխանեն բացառապես գրավոր հարցման:

Նույնիսկ զգուշացումը,որ նյութը նախատեսվում է հրապարակել շաբաթ օրը,և ցանկալի կլիներ ունենալ իրենց պատասխա-նը, ոչինչ չփոխեց: Ինչևէ, մենք գրավոր հարցում ենք ուղարկել նշյալ հիմնադրամ և պատասխան ստանալուն պես այն ևս կներկայացնենք: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика