ինչ չի կարելի անել երկուշաբթի օրերին. Սա սնահավատություն չէ…

Շաբաթվա յուրաքանչյուր օրը կապված է մոլորակներից մեկի հետ: Յուրաքանչյուր մոլորակ ունի իր բնութագիրը, իր խորհրդանիշը, իր քարերն ու մետաղը ու նաև իր քմահաճությունները:

Եվ մի փորձեք շարժել մոլորակների բարկությունը, եթե ցանկանում եք հաջողություն ունենալ և ձախորդություններից խոսափել, շաբաթվա այդ օրը, ապա ընկերացեք մոլորակների հետ, չէ որ նրանք հովանավորում են մեզ:

Երկուշաբթին միշտ համարվել է ծանր օր և հենց այդ պատճառով, այդ օրը նոր գործ չարժե սկսել, օրինակ տուն կառուցել, կամ մեկնել հեռավոր ճամփորդության:

Դա լուսնի օրն է:Երկուշբթի օրը փող պարտք մի վերցրեք, այլապես հնարավոր է պարտքերի մեջ թաղվեք: Այդ օրը մարդիկ անկախ իրենցից դյուրագրգիռ են, ոչ մի արժեք չունեցող բառերն ու արտահայտությունները կարող են մեծ վեճի ու կռվի առիթ դառնալ:

Ջանացեք հանգստություն պահպանել;Խուսափեք այդ օրը մուգ գույնի, հատկապես սև գույնի հագուստ կրելուց, ցանկալի է սպիտակ, բաց մոխրագույն կամ արծաթագույն հագուստ կրել: Իսկ փիրուզագույն ու բաց կանաչ հագուստն այդ օրը ուղղակի ձեզ շլացնող տեսք կհաղորդի, դեպի ձեզ կուղղվի փողի էներգիան:

Աշխատեք այդ օրը տոնակատարություններ չկազմակերպել: Աշխատավայրում երկուշաբթի օրերին եղեք ավելի զգույշ ու խոհեմ: Երկուշաբթի օրերին լավ չէ լողանալը:

Ստեղծագործ մարդիկ լավ կլինի երկուշաբթի օրերին մի կողմ դնեն գրիչը, վրձինը, որովհետև
մուսաներն այդ օրը կարծես քնած են:Երկուշաբթի օրերին մի զբաղվեք բանկային գործարքներով, եթե հնարավոր է հետաձգել, ապա դա թողեք հինգշաբթի օրվան, քանի որ այդ օրը շատ հաջողակ է բանկային ցանկացած տեսակի գործարքների համար:

Երկուշաբթի օրը մի զբաղվեք տան մաքրությամբ, կարելի է թեթևակի մաքրել: Համաձայն եք վերը ասվածի հետ, թե ոչ, դա ձեր ընտրությունն է, բայց մեր նախնիները հետևում էին այս սովորույթին և խոստովանենք, որ նրանք ավելի հանգիստ էին ապրում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика