Այս ուտեստը պատրաստելու համար պետք չէ ազգությամբ հույն լինել: Ճիշտ է այն պատրաստում են հույները, բայց Դուք էլ կարող եք հեշտությամբ պատրաստել, բավականին լավ է ստացվում:
Բաղադրիչներ
0,5 կգ կարտոֆիլ, 1 ատամիկ սխտոր (խոշոր)
2 թեյի գալ բուսայուղ, ¼ բաժակ կիտրոնի հյութ
1 թեյի գդալ չորացրած օրեգանո, Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Մաղադանոս
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլի կեղևը մաքրել, բաժանել մի քանի մասի:Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ փռել և վրան լցնել կարտոֆիլը:Իրար միացնել բուսայուղը կիտրոնի հյութը, մանրացված սխտորը, օրեգանոն և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա:Համեմել աղով, պղպեղով և ջուր լցնել:Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ 45-60 րոպե, ժամանակ առ ժամանակ պետք է խառնել:Պատրաստի ուտեսի վրա կտրատված մաղադանոս լցնել և մատուցել;
Բարի ախորժակ