Անմահական համեղ աջարական խաչապուրի․ վրացի խոհարարի բաղադրատոմսը: Այս ախորժելի, սննդարար և խրթխրթան խաչապուրին բոլորին կգերի իր բույրով և համով․․․ Շատ հեշտ է պատրաստել, խորհուրդ ենք տալիս փորձել։
Անհրաժեշտ բաղադրիչներ․ 400գ ալյուր , 1թ․գ․ չոր խմորիչ , 0,5թ․գ․ աղ , 250մլ կաթ , 2ճ․գ․ ձեթ , 450գ պա-նիր, ցանկալի է սուլուգունի , 2 ձու , 60գ կարագ: Պատրաստման եղանակ․ Առաջին հերթին խորը տարայի մեջ լցնել ալյուրը, 0,5թ․գ․ շաքարավազ, 0,5թ․գ․ աղ և խմորիչը։ Լավ խառնել։
Ավելացնել գոլ կաթը։ Ձեռքերով խառնել և խմոր հունցել։ Լցնել ձեթը և նորից լավ խառնել։ Ծածկել սննդային տոպրակով և թողնել տաք տեղում՝ 60 րոպե։ Տրորել և թողնել ևս կես ժամ։ Խոշոր քերիչով անցկացնել պանիրը։ Տապակը ծածկել յուղաթղթով և մի քիչ ալյուր լցնել։ Աշխատանքային մակերեսի վրա ալյուր շաղ տալ և դնել նախապատրաստած խմորը։
Բաժանել այն 2 հավասար մասերի, ձեռքերով օվալի տեսք հաղորդել և զգույշ դնել տապակի մեջ։Այժմ ամբողջ մակերեսի վրա պանիր լցնել և խմորի եզրերը ծալել և բերել դեպի մեջտեղի հատվածը։ Խմորին կարագ քսել և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Թխել 15 րոպե։ Խաչապուրին հանել ջեռոցից, մեջտեղի հատվածում 1 ձու լցնել և մի քիչ էլ կարագ ավելացնել։ Թխել ևս 5 րոպե։ Նաև խոհանոցային վրձինով հալացրած կարագ քսել խմորին և մատուցել։ Բարի ածորժակ։