Երբեմն մարդու կյանքը կարող է փրկել հենց նա, ում վրա, թվումէ, թե հույս դնել չէր լինի: Սակայն ուշադիր բորտուղեկցորդուհին կարողացավ իրական գործ անել: Բորտուղեկցորդուհին , ում անունը Շելիա էր, սովորության համաձայն, Սան-Ֆրանցիսկո թռիչքից առաջ, ստուգում էր ուղևորներին:Երբ կատարում էր իր սովորական պարտականությունները, նա պատահմամբ նկատեց էլեգանտ հագնված մարդու՝ դեմքի ինքնավստահ արտահայտությամբ:
Բայց ահա հենց նրա դեմքը բորտուղեկցորդուհուն տարօրինակ թվաց:Ավելի շուտ, պրպտող:Այդ մարդու կողքին մի աղջիկ էր նստած, վախեցած աչքերով, որոնք ասես թե օգնություն էին կանչում: Բորտուղեկցորդուհու ինտուիցիան վատ բան հու\եց, նա դիմեց հնարամիտ քայլի , գնաց զուգարան այնտեղ թուղթ ու գրիչ թողեց և դուրս գալով աղջկան հասկացրեց, որ մտնի այնտեղ:
Շուտով տեղի ունեցավ բորտուղեկցորդուհու պլանը: Նա աղջկանից գրություն ստացավ, որտեղ ասվում էր, որ տվյալ մարդը աղջկան տանում է վաճառելու:Շուտով օդանավը վայրէջք կատարեց Սան-Ֆրանցիսկոյի օդանավակայան: Վայրէջքից հետո, հենց ինքնաթիռից իջնելիս, ձերբակալվեց հանցագործը: Ոստիկանությանը այդ մասին տեղեկություն էր հայտնել Շելիան:
Այս պահին հանցագործը ճաղերի հետևում է, իսկ աղջիկը ապրում է մոր հետ: Այդպիսին , ինչպես աղջիկն է, ըստ ՄԱԿ-ի տարեկան միլիոններ են: Թրաֆիկինգը իր դիրքերը չի թուլացնում:Իսկ Շելիան միացավ միջազգային Airline Ambassadors International թիմին, որտեղ բորտուղկցորդներին սովորեցնում են օգնել մարդկանց, ովքեր վտանգի մեջ են հայտնվում: Այս թիմը մեծ հարգանքի է արժանի: