Ինֆարկտի առաջացմանը նպաստող այս 6 ախտանշանների մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

Համաձայն հետազոտություններից մեկի արդյունքների, ինֆարկտ  տարած կանաց կեսից ավելին, ինֆարկտից որոշ ժամանակ առաջ ունեցել են առողջության հետ կապված խնդիրներ:

Սրտանոթային հիվանդություններից (որոնց մեջ դասվում է մասնավորապես ինֆարկտը) տառապում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, հատկապես հասուն տարիքում:

Երոպական երկրներում, ինչպես օրինակ  Իսպանիայում, այդ հիվանդությունը հանդիսանում է  կանանց մահացության առաջին պատճառը` առաջ անցնելով այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են  կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղը:

Մասնագետները բավականին լուրջ անհանգստացած են նրանով, որ կանայք, որպես կանոն, ավելի քիչ են հոգ տանում իրենց սրտի ու անոթների առողջության մասին և քիչ են այցելում բժշկի` խորհրդակցության: Ինչպես նշում են մասնագետները, հենց այդ հանգամանքով է բացատրվում  նման հիվանդությունների հետևանքով  կանանց մահացության մակարդակի բարձրացումը:

Ինֆարկտը, որպես կանոն, ուղեկցվում է ընդհանուր շատ վառ արտահայտված ախտանշաններով, որոնք վկայում են շատ լուրջ խնդրի  մասին: Սակայն կանաց մոտ  հաճախակի  հանդիպում են ինֆարկտի ատիպիկ ախտանշաններ, որոնք հանարավոր է  շփոթել այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Այդ պատճառով էլ այդ ախտանշանների նկատմաբ արձագանքը կարող է  լինել  ոչ համապատասխան ու ոչ ժամանակին:

Ռիսկի գործոնները

Ինֆարկտը կարող է մարդու մոտ  առաջանալ ցանկացած պահի, առանց նախազգուշացման: Իհարկե գոյություն ունեն որոշ գործոններ, որոնք բարձրացնում են այդ  խնդրի առաջացման ռիսկը: Դրանք են՝

  • շաքարային դիաբետը
  • հիպերտոնիան
  • ծխելը
  • խոլեստերինի բարձր մակարդակը
  • գիրությունը
  • նստակյաց կենսակերպը

Առողջ ապրելակերպ վարող մարդկանց մոտ  ինֆարկտի առաջացման հավանականությունը բավականին ցածր է: Իհարկե, գոյություն ունեն իրավիճակներ, որոնց առաջացումը շատ դժվար է կանխատեսել: Օրինակ  պատահում է, որ մարդը սրտի բնածին արատով ապրում է և այդ մասին պատկերացում անգամ չի ունենում:

Սիրտն ու ինֆարկտը

Որոշ դեպքերում ինֆարկտի զարգացումն  ուղեկցվում է ատիպիկ ախտանշաններով, որոնք կարող են հիվանդի կամ բժշկի կողմից ընկալվել որպես այլ հիվանդությունների ախտանշաններ: Իրականում շատ մասնագետներ խոստովանում են, որ գոյություն ունեն որոշ ախտանշաններ, որոնց  առկայության դեպքում շատ դժվար է ախտորոշել ինֆարկտը:

Անկախ նրանից, թե դուք դասվում եք ռիսկային խմբին, թե ոչ, ամեն դեպքում շատ կարևոր է պատկերացում կազմել, թե ինչպիսին կարող են լինել այդ  հիվանդության ոչ տիպիկ ախտանշանները: Մասնագետները կարծում են, որ դա պետք է իմանա յուրաքանչյուր կին: Հարկավոր է  իմանալ, որ այդ ախտանշանները կարող են դրսևորվել ինֆարկտից մի քանի օր կամ անգամ մի քանի շաբաթ առաջ:

1. Հոգնածություն

Սովորաբար մարդիկ հակված են հոգնածությունը վերագրել վատ քնին, որոշ դեղամիջոցների ընդունմանը  կամ առավել հաճախ կրկնվող սթրեսային վիճակներին, որոնց հետ մարդիկ բախվում են: Երբ հոգնածությունն առաջանում է  շատ հաճախակի ու այն դառնում է այնքան ուժեղ, որ այլևս ոչ մի բան անելու ուժ չի լինում, ապա դա կարող է  շատ տագնապալից ազդանշան լինել:

Այդ ախտանշանները կարող են  վկայել մոտալուտ  ինֆարկտի   կամ այլ սրտանոթային հիվանդության առկայության մասին: Համաձայն հետազոտությունների արդյունքների, որին մասնակցել ինֆարկտ տարած մասնակիցներ, հարցման մասնակիցների 70%-ը նշել է, որ  նրանց մոտ  ինֆարկտից մի քանի օր  կամ շաբաթ  առաջ շարունակ եղել է ուժեղ հոգնածություն:

2. Անքնություն

Անքնությունը, որը նաև   կապ ունի հոգնածության հետ, կարելի է համարել կանանց մոտ մոտալուտ ինֆարկտի  ատիպիկ ախտանշաններից մեկը: Իհարկե անքնությունը կարող է  պայմանավորված լինել մի շարք այլ պատճառներով: Հետազոտությունը ցույց է տվել, որ  ինֆարկտ տարած կանանց կեսից ավելին , ինֆարկտից որոշ ժամանակ առաջ տառապել են անքնությամբ:

3. Հազ ու օդի պակասի զգացողություն

Եթե դուք չեք տառապում շնչառական օրգանների հիվանդություններով, սակայն հանկարծակի առաջանում է նրանց հետ կապված խնդիրներ, օրինակ դժվարանում եք խորը շունչ քաշել: Ի դեպ, այդ խնդիրը կարող է  առաջանալ հանկարծակի, երբ դուք զբաղված եք ձեր առօրյա  գործերով, ու բացի այդ այն ուղեկցվում է  հազով, որի պատճառը անբացատրելի է: Այդ ամենը ևս կարող է վկայել մոտալուտ ինֆարկտի մասին, սակայն կարող է այնպես պատահել, որ այդ նման վիճակը պայմանավորված լինի առողջության հետ կապված այլ խնդրով:

4. Բարձր թթվայնություն ու ստամոքսում տհաճ զգացողություն

Այրոցը կամ  սնունդը ընդունելուց հետո որովայնի փքվածության զգացողության առաջացումը  կարող է լինել կանանց մոտ  մոտալուտ ինֆարկտի ախտանշան: Մասնագետների  խոսքերով  ինֆարկտ տարած  կանանց 40%-ը ինֆարկտից առաջ ունեցել է նման խնդիր:

5. Գլխապտույտ ու առատ քրտնարտադրություն

Չնայած կանանց մոտ առավել հաճախ այդ ախտանշաններով ուղեկցվում է դաշտանդադարը, սակայն մասնագետները նկատել են, որ  նման խնդիրներ կանաց կարող են անհանգստացնել նաև ինֆարկտից առաջ: Ինֆարկտ տարած կանանց շուրջ 40%-ը բողոքել է գլխապտույտից ու լսողության հետ կապված խնդիրների  առաջացումից, իսկ ևս  40%-ին անհանգստացրել է սառը քրտինքը:

6. Անբացատրելի տագնապ

Անպատճառ հայտնված տագնապի զգացողությունը ևս հանդիսանում է  ինֆարկտի ախտանշան, որի նկատմաբ հարկավոր է  ուշադիր լինել, հատկապես, եթե այդ զգացողությունն ուղեկցվում  է  կարծքավանդակի ծակոցներով: Հետազոտության մասնակից կանանց 1/3 հայտնել է, որ ինֆարկտից որոշ ժամանակ առաջ  ունեցել են անբացատրելի  տագնապի նոպաներ: Հարկավոր է  ի նկատի ունենալ, որ  սթրեսն ու տագնապը հանդիսանում են  այն գործոննները, որոնք բարձրացնում են ինֆարկտի առաջացման ռիսկը:

Աղբյուրը՝ gogetnews.info

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика