Մարդիկ արծաթը սկսել են օգտագործել հնագույն շրջաններից: Արծաթից պատրաստում էին զենքեր, թալիսմաններ, զարդեր և առ այսօր այդ մետաղը լայնորեն կիրառվում է:
Այն յուրօրինակ է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ նաև էներգետիկ հատկություններով: Արծաթը շատերին օգնում է հաջողակ դառնալ:
Դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ գիտեին, որ արծաթն ունի մարդու առողջությունը պահպանող հատկություն: Արծաթը կիրառվում է տարբեր ոլորտներում, բժշկության մեջ, ռազմական ոլորտում, էզոթերիկայում:Արծաթը այն կրողին պաշտպանում է չար աչքից, անեծքից, որպես թալիսման այն կրում են պարանոցին պարզ շղթայի կամ սուր անկյուններով կուլոնի տեսքով:
Արծաթը պահպանում է մտքի պարզությունը, ինչը անրաժեշտ է մարդուն ուշադիր և պատասխանատու լինելու համար: Եթե ձեր կյանքում շատ խնդիրներ կան, կամ ձեզ ցանկանում են վնասել, ապա արծաթը կօգնի նվազեցնել թշնամիների ազդեցությունը:
Հին ժամանակներում մարդիկ ջրհորի մեջ արաթե գդալ էին ներտում, ջուրը օգտակար միկրոտարրերով հարստացնելու համար: Այս մետաղից պատրաստված զարդերը բարձրացնում են իմունիտետը: Արծաթը մաքրում է օրգանիզմը:
Այս մետաղը հաջողություն է բերում դժվարին իրավիճակներում, այդ իսկ պատճառով այն պետք է կրեն հատկապես նրանք, ովքեր աշխատանքում կարող են ենթարկվել հուզական տրավմաների և դեպրեսիայի:
Արծաթը հիանալի կերպով համադրվում է լուսնաքարի հետ: Լուսնաքարի և արծաթի էներգետիկ հատկությունները շատ մոտ են: Արծաթը հավատարիմ օգնական է ցանկացած գործում, այն համարվում է հանգստության և հավասարակշռության մետաղ, այն կարելի է անվանել էներգետիկ վահան:
Հիշեցում, խորհուրդ չի տրվում արծաթը և ոսկին միասին կրել, դրանց երկուսի էներգիաները հակադրվում են միմյանց:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն