Հնդիկներն իրենց ճակատային հատվածում կարմիր կետ են դնում ոչ թե զոտ գեղեցկության կամ ձևի համար, այլ շատ իմաստներ է կրում:
Այն կոչվում է «թուլակ» մենակ ճակատին չէ որ դրվում է, այլեւ մարմնի այլ մասերում, նայած, թե ինչ նշանակություն ունի այս նշանը: Ի դեպ, թուլակը միշտ չի, որ կետ է. Կարող է շերտերի տեսքով լինել եւ այլ նշաններ:
Ճակատին երեք շերտեր կիրառվում են նրանց կողմից, որոնք պաշտում են Շիվային կամ Շաքին աստվածուհուն: Այն նվիրվածության արտահայտության խորհրդանիշն է:
Այն մարդիկ, որոնք հավատում են Աստված Վիշնուին, դնում են U նշանը: Այս նշանը խորհրդանշում է աստված Վիշնուի ոտքը եւ կիրառվում է այն ավանդույթի համաձայն, կավով: Այն մաքրության, հանգստության եւ մաքրության խորհրդանիշն է:
Եվ, վերջապես, թուլակը ուղղակի մի կետի նման, որը տեսանելի է հնդկական ֆիլմերի հերոսների մոտ: Ճակատին արված կետերը, սակայն կարող են ամենատարբեր ձևերի լինել:
Ի դեպ, հնդկուհու ճակատի կարմիր կետը խորհրդանշում է ամուսնացած լինելու փաստը: