Իսպանական El Pais պարբերականը nւշագրավ լnւր է hրապարակել․Անակնկալ արտաhnսք․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում կրկին ադրբեջանական հայտնի թեզն է հնչեցրել՝նշելով,որ,իբր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն «ավարտված է» և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին «վերադարձ չկա»։
«Ադրբեջանի դիրքորոշումը բաց է և պարզ։ Մենք խաղաղություն ենք ցանկանում, մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հաղթել ենք պատերազմը,և այդ իրականության հետ պետքէ հաշվի նստել։Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվածէ,Ղարաբաղի կարգավիճակի կամ դրա նման որևէ բանի շուրջ քննարկումներին վերադարձ չկա»,- ասել է Ալիևը։
Ալիևը հայտարարել է,որ Ադրբեջանը «ռազմաքաղաքական ճանապարհով լուծել է հակամարտությունը»՝նշելով, որ ներկայում Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայված, և իրավիճակն ավելի կայուն է, քան հայ-ադրբեջանական սահմանին։
Ի դեպ, Ադրբեջանի նախագահը, որը պարբերաբար հանդես է գալիս հայ ժողովրդի հասցեին թշնամական հայտարարություններով, ասել է, որ, իբր, Հայաստաը պետք է «զերծ մնա ցանկացած թշնամական գործողություններից ու տարածքային պահանջներից՝ աշխատելով խաղաղության պայմանագրի վրա»։
«Մենք հարևաններ ենք, մեզնից ոչ մեկն այլ մոլորակ չի թռչելու։ Մենք պետք է սովորենք ապրել կողք կողքի և աստիճանաբար հիմք ստեղծենք հարաբերությունների կարգավորման համար։ Մենք բաց հայտարարել ենք, որ պատրաստ ենք դրան, սակայն դեռ դրական ազդակներ չենք ստացել»,- ասել է Ալիևը։ Աղբյուր՝ Factor. am