Իրանի ԻՀՊԿ հրամանատարի տեղակալը պատասխանել է Ալիևի հայտարարությանը` նրան համեմատելով երեխայի հետ

Ֆադավին Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն անվանել է ոչ ադեկվատ` նշելով, որ դրանք որեւէ իմաստ չունեն։ ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Սարդար Ֆադավին շատ կոշտ արձագանք է տվել իրանական բանակի զորավարժությունների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:

Ֆադավին պարսկալեզու «Ռոկնա» հրատարակությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը համեմատել է երեխայի վարքագծի հետ: «Երբ փոքր երեխան վիրավորում և հայհոյում է ձեզ, դուք պարզապես շոյում եք նրա գլուխը», — ասել է զինվորականը:

Ֆադավին Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն անվանել է ոչ ադեկվատ` նշելով, որ դրանք որևէ իմաստ չունեն, ուստի «անհեթեթություններին պատասխանելու կարիք չկա»: Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին Իլհամ Ալիևը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում վրդովմունք էր հայտնել Ադրբեջանի հետ սահմանի մոտ անցկացվող իրանական զորավարժությունների առնչությամբ ՝ հարցադրում անելով, թե ինչու այդ զորավարժությունները նախկինում տեղի չէին ունենում, երբ սահմանի այն կողմում հայեր էին ապրում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика