Իրանն ուժգին հարված է հասցրել Ադրբեջանի տարածքին. Հայտնում է ռուսական «Суть Вещей»-ի «YouTube»-յան ալիքը․․Ինչպես ասում են, փորձանքը եկավ այնտեղից, որտեղից չէին սպասում․

1or.am-ը գրում է.

Իրանն ուժգին հարված է հասցրել Ադրբեջանի տարածքին՝ դրանով իսկ խափանելով հարձակումը Ղարաբաղի վրա: Նյութը վերցրել ենք «Суть Вещей»-ի «YouTube»-յան ալիքից:Մի քանի ժամ առաջ Իրանի տարածքում չդա-դարող ռմբակոծություններին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից ԻԻՀ պետական սահմանի խախտմանն ի պատասխան՝ իրանցի զինվորականները հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի տարածքին:

Պարզվել է, որ դա շատ մեծ հետևանքներ է թողել Բաքվի համար, քանի որ Արցախի բանակի դիրքում պլանա-վորված լայնամասշտաբ հարձակողական օպերացիան խափանվել է: Տվյալ պահին հայտնի է, որ Ադրբեջանի տարածքին մի քանի հրթիռահրետանային հարված է հասցվել, իսկ այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվո-րականները փորձել են կիրառել իսրայելական անօդաչու թռչող սարք «Կամիկաձեն»՝ այն թռցնելով Իրանի հետ ունեցած սահմանի վրայով, անօդաչու թռչող սարքին հարվածներ են հասցվել՝ հակաօդային պաշտպանության սարքավորումների միջոցով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաղորդում ոչ կենդանի ուժի, ոչ էլ տեխնիկայի կորուստ-ների մասին:Ավելի վաղ Թեհրանը նախազգուշացրել է հակամարտության երեք կողմերին՝ Հայաստանին, Լեռ-նային Ղարաբաղին և Ադրբեջանին՝ հայտարարելով, որ ցանկացած միջադեպ, որը կհանգեցնի ԻԻՀ սահման-ների խախտմանը կամ երկրի տարածքը ռմբակոծությունների կենթարկի, անմիջապես պատասխան միջո-ցառումների պատճառ կդառնա:

Ինչպես ասում են, փորձանքը եկավ այնտեղից, որտեղից չէին սպասում:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика