Ահա, թե ինչպես վարվեց խելացի չինացին. Չինացի բժիշկը չէր կարողանում ընդունվել աշխատանքի ամերիկյան հիվանդանոցներում: Նա որոշեց բացել իր սեփական փոքրիկ կլինիկան: Մուտքի մոտ նա փակցրեց մի գովազդայւն ցուցանակ, որի վրա գրված էր.
– Ստացեք բուժում 20 ամն դոլլարով և մենք կվերադարձնենք ձեզ 100 ամն դոլլար, եթե հիվանդությունը չենք բուժի: Ամերիկացի իրավաբանը որոշում է, որ սա հաջող տարբերակ է 100 ամն դոլլար վաստակելու համար և մտնում է կլինիկա: Տեղի է ունենում այսպիսի երկխոսություն.
Իրավաբան
— Կորցրել եմ համի զգացողությունը,
Չինացի
— Բուժքույր,բերեք դեղ, որը գտնվում է համար 22 տուփում և կաթացրեք հիվանդի բերանի մեջ 3 կաթիլ,
Իրավաբան
— Ֆու, սա կերոսին է,
Չինացի
— Շնորհավորում եմ, ձեր համի զգացումը վերականգնվեց, իսկ այժմ վճարեք 20 ամն դոլլար
Իրավաբանը վճարում է, բայց վերադառնում է երկու օրից, որպեսզի ետ վերադարձնի գումարը:
Իրավաբան
— Կորցրել եմ հիշողությունս,
Չինացի
— Բուժքույր, բերեք դեղ, որը գտնվում է համար 22 տուփում և կաթացրեք հիվանդի բերանի մեջ 3 կաթիլ,
Իրավաբան
— Չէ, որ դա կերոսին է,
Չինացի
— Շնորհավորում եմ, ձեր համի զգացումը վերականգնվեց, իսկ այժմ վճարեք 20 ամն դոլլար:
Գազազած իրավաբանը վճարում է , վերադառնում է մեկ շաբաթ հետո:
Իրավաբան
— Թուլացել է տեսողությունս
Չինացի
— Ցավոք , մենք չունենք այպիսի դեղամիջոց, այդ հիվանդության բուժման համար:
Ահա- վերցրեք ձեր 100 դոլլարը
Իրավաբան
— Ինչպե՞ս, չէ, որ սա 20 դոլլար է,
Չինացի
— Շնորհավորում եմ, ձեր տեսողությունը վերականգնվեց, իսկ այժմ վճարեք 20 ամն դոլլար: