Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորում-ների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնոր-հիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:
Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փոր-ձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնա-մական ուժերը կրել են լուրջ կորուստներ:
Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:Ներկա դրությամբ թշնամական խմ-բավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:
Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից