Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել Մոսկվայում, ամբողջությամբ չի պահպան-վում. մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ:ՀՀ ԱԳ նախարարը ևս ան-դրադարձել է երկու օր առաջ Ռուսաստանում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը:
«Այսօր մեզ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, ու դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց բարձր։ Ցավոք, այսօր մենք չենք կարող ասել, որ գործնականում ունենք կրակի լիար-ժեք դադարեցում և բառացիորեն իմ այստեղ ժամանելուց առաջ շարունակում էին լուրեր ստացվել, որ Ադրբե-ջանը չի կատարում իր պարտավորությունը»,- ասաց Մնացականյանը։
Տեսանյութը ստորև՝