Խմիչք, որը երիտասարդացնում է դեմքի մաշկը և բարենպաստ ազդեցություն է ունենում վերարտադրողական համակարգի վրա
Գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու բազմաթիվ եղանակներ կան։ Տնային միջոցները ավելի վատ չեն, քան կոսմետիկան, երբեմն նույնիսկ ավելի լավն ու արդյունավետ: Բացի այդ, դրանք բաղկացած են բնական, բաղադրիչներից և իհարկե անվտանգ են մաշկի համար։
Դուք կարող եք երիտասարդացնել օրգանիզմը բնական բաղադրիչներից պատրաստված տարբեր ըմպելիքների օգնությամբ։
Սխտորի և գինու հակատարիքային բալզամը, որն օգնում է երիտասարդացնել դեմքի մաշկը, դրական է ազդում վերարտադրողական համակարգի, ինչպես նաև կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա։
Դրա պատրաստման համար անհրաժեշտ է.
12 պճեղ սխտորը կտրատել քառորդ մասի, դնել տարայի մեջ և լցնել մոտ կես լիտր գինի։ Փակեք բանկան և թողեք այն երկու շաբաթ նստի պատուհանի մոտ կամ լուսավոր տեղ: Օրը մի քանի անգամ թափահարեք տարան, երկու շաբաթ անց քամեք տարայի պարունակությունը և ըմպելիքը լցրեք ապակե տարայի մեջ։ Ընդունեք ըմպելիքից մեկ թեյի գդալ օրական երեք անգամ մեկ ամսվա ընթացքում։