Խոշոր հրդեհներ Ռուսաստանի արևելքում․ Այրվում է ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառ Ռուսաստանի արևելքում անտառային հրդեհների տարածքը մեծանում է, հաղորդում է Կոմերսանտը։ Այրվում է ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառ։
Ինչպես նախօրէին տեղեկացրել էին Ռուսաստանի Դաշնային Անտառային գործակալությունում, օգոստոսի 2 -ի դրությամբ հրդեհները շարունակվում էին 830 հազար հեկտար տարածքի վրա։ Այսօր հաղորդվել է, որ արդեն այրվում է 1 միլիոն 71 հազար հեկտար տարածք Յակուտիայում և Իրկուտսկի շրջանում Տարածաշրջանում հայտարարվել է ԱԻ։
Թուրքիայում շարունակվում են մի շարք նահանգներում բռ-նկված հրդ-եհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդ-եհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերшհկnղnւթյան տակ է առնվել հրդ-եհի 146 օջախ:
Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդ-եհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Այն հրդեհների օջախներում, որոնք դեռ չեն մարվել, աշխատում է 16 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 45 հրշեջ ուղղաթիռ, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տшնկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն:
Դեռևս հրդեհի օջախներ պահպանվում են Թուրքիայի Մուղլա, Անթալիա, Իսփարթա նահանգներում: Այս պահի դրությամբ հայտնի է, որ հրդեհների հետևանքով զnհվել է 8 մարդ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերшհuկելիnւթյшն սահմաններից: