Ծանոթացա մի համակրելի և ուրախ կնոջ հետ: Մի քանի անգամ հանդիպեցինք՝ իմը չէր: Նա գեղեցիկ էր, ուրախ, բայց ինչպես լինում է՝ ինձ համար նրա հետ ձանձրալի է, պարտադրվածությունը սկսվել էր. հանգստյան օրերը միասին, ընկերներիս հետ շփվել թույլ չի տալիս, սկսվել էր «ծանոթացիր ծնողներիս հետ» և այլն: Որոշեցի՝ միմյանցից հեռանում ենք:
Զանգում եմ և ասում. «Լուրջ խոսակցություն կա»:
Նա պատասխանում է. «Լավ, արի ինձ մոտ, տանը ոչ ոք չկա» Գնացի, նա ինձ անմիջապես ուղեկցեց խոհանոց և ապուր լցրեց: Հոտից արդեն պարզ էր, որ շատ համեղ է: Երկու ափսե կերա:Հետո տապակած կարտոֆիլի և թթու դրած վարունգի հետ կոտլետներ և չի հարցնում, թե ինչ էիր ցանկանում խոսել:
Իսկ ես արդեն չէի ցանկանում բաժանումից խոսել: Մտածում եմ. հիմա կսկսվի լացը, մի անգամ էլ փորձեցի խոսել կարևոր թեմայի շուրջ… ավելի լավ է մի ուրիշ անգամ: Վինի Թուխի նման քաղաքավարության համար մի քիչ էլ նստեցի և դուրս եկա:
Հենց այդ օրվանից էլ սկսվեցին տարօրինակությունները. պառկում եմ քնելու՝ երազումս նրան եմ տեսնում: Ոք մի դեպքում բաժանվել չի ստացվում: Փորձում եմ չզանգել՝ ձեռքս ինք իրեն դեպի հեռախոսն է գնում: Քանի անգամ եմ ինքս ինձ ասում. վերջ վաղը կզանգեմ և կասեմ վերջ:
Իսկ վաղը զանգում և հանդիպման մասին եմ պայմանավորվում և + ապրելը ինչ-որ հաճելի է դարձել՝ եր արդեն նրա հետ սունկ հավաքելու, ձուկ բռնելու եմ գնացել: Ծնողների հետ եմ ծանոթացել: Նա ինձ կախարդել է, բայց չգիտեմ ինչպես: Ցանկանում եմ ամուսնանալ…