Վերջերս բացահայտվեց տարեց մարդկանց հետ դաժան վերաբերվելու հերթական դեպքը, որն ամբողջ աշխարհում դժգոհության ալիք բարձրացրեց:Սալիմ Յունիի 89 ամյա հոր մոտ ինսուլտ եղավ, ինչից հետո նրա մարմնի մի կողմը պարալիզացվեց:
Տղամարդը գամվեց անվասայլակին: Քանի որ տարեց մարդն ուներ անդադար խնամքի կարիք, նրան տեղավորեցին ծերանոցում:Սակայն շուտով Սալիմն ու բարեկամները շուտով սկսեցին կասկածել, որ ծերանոցում անթույլատրելի գործողություններ են կատարվում:
89 ամյա տղամարդը սկսեց բողոքել երեխաներին, որ աշխատակազմն իրեն վատ է վերաբերվում: Իսկ երբ Սալիմը դիմեց ծերանոցի տնօրենին՝ բացատրություն պահանջելու համար, իրեն ասացին, որ ոչ մի խախտումներ իրնեք թույլ չեն տալիս:
Վերջիվերջո, երբ Սալիմը հոր գլխին կապտուկներ և վերքեր նկատեց, որոշեց պալատում թաքնված տեսախցիկ տեղադրել:Ընտանիքը չէր կարողանում հավատալ, որ իրավիճակն այդքան սարսափելի է:
Բավական չէ այն, որ բուժքույրները գոռում էին տարեց մարդու վրա, նաև համարձակվում էին հարվածել նրան:Ինչպես պնդում են բարեկամները, տղամարդուն հաճախ նույնիսկ ջուր չեն տվել:
Ընտանիքը որոշել է հրապարակել տեսանյութերը, որպիսի զգուշացնեն բոլորին, թե իրականում ինչ է կատարվում:
Արդյունքում, շատ աշխատողների ազատեցին աշխատանքից, իսկ տղամարդուն տեղափոխեցին այլ հաստատություն: