Ծննդաբերություն, այն էլ 5 տարեկանում. ի՞ նչ տեղի ունեցավ աշխարհի ամենաերիտասարդ մոր և իր փոքրիկ տղայի հետ (լուսանկարներ)…

Այո, մարդկության պատմության մեջ այդպիսի դեպք էլ է տեղի ունեցել: Լինա Մեդինան, ով ծնվել է գյուղում, շատ հետաքրքիր իրավիչակի մեջ է հայտնվել դեռ այն ժամանակ, երբ ընդհամենը 5 տարեկան էր:

Աղջկա այս պատմությունը գրանցվել է որպես մարդու հետ տեղի ունեցած ամենավաղ իրադարձությունը: Աղջիկը 5 տարեկանում հղիացել է; Հենց այդ պատճառով է, որ Մեդինային անվանում են աշխարհի ամենաերիտասարդ մայրը: Իսկ թե ինչ եղավ փոքրիկ աղջկա և նրա երեխայի հետ, կիմանանք քիչ հետո: Աղջիկը ծնվել է հասարակ ընտանիքում: 5 տարեկանում աղջկա որովայնը սկսեց շատ արագ մեծանալ:

Ծնողները, իհարկե սկսել էին անհանգստանալ և դիմեցին բժշկի: Սկզբում բորոլը մտածում էին, որ դա ուռուցք է: Սակայն բժիշկը հայտնեց, որ ծնողները շուտով տատիկ ու պապիկ են դառնալու: Այս պատմությունը շատ արագ տարածվեց և բոլորը սկսեցին խոսել այս մասին: Պատմությունը տեղի է ունեցել 40-ականներին, այդ իսկ պատճառով էլ պետք է հասկանալ, որ այդ ժամանակ հասարակությունը շատ կոնսերվատիվ և պահպանողական էր: Լինելով պահպանողական աղջկա ծնողները որոշեցին չդիմել աբորտի:

Բայց բժիշկները ասում էին, որ այդ հղիությունը կարող է և վատ վերջաբան ունենալ թե՛ մոր թե՛ ապագա երեխայի համար:Հրաշք տեղի ունեցավ: Երեխան և փոքրիկ մայրիկը շատ առողջ էին. ծննդաբերությունը հաջող ավարտվեց: Բայց սրանից հետո կյանքը պետք է շարունակվեր: աղջիկը իր տղայի համար կարծես քույր լիներ, այլ ոչ թե մայր:

Այդ պատճառով փոքրիկ տղայի դաստիարակությամբ զբաղվեցին տատիկն ու պապիկը: Տղային անվանեցին Հերարդո, այն բժշկի անունով, ով ծնունդն էր ընդունել: Երկար ժամանակ տղան չգիտեր, որ Լինան իր մայրն է: Բոլոր հարազատները թաքցնում էին դա: Սակայն գլխավոր հարցը չուներ պատասխան: Ո՞վ էր երեխայի հայրը: Այդ մասին աղջիկը երբեք չասաց:
Այդ դեպքից հետո նրանց կյանքում ոչ մի հետաքրքիր բան տեղի չունեցավ: Կինը չկարողացավ նորմալ կրթություն ստանալ, այդ իսկ պատճառով մինչև կյանքի վերջ հիվանդանոցում քարտուղար աշխատեց: 35 տարեկանում կինը առաջին անգամ ամուսնացավ, իսկ 39-ում երկրորդ տղա երեխային լույս աշխարհ բերեց:

Ստացվում է, որ կնոջ երեխաների միջև տարբերությունը 34 տարի է: Հարդոն, Լինայի տղան, լրիվ առողջ էր, սակայն բարձրագույն կրթություն չստացավ, իսկ նորմալ ապրելու համար աշխատում էր այն, ինչ կարողանում էր:
Դժբախտաբար 40 տարեկանում գլխուղեղի ուռուցք հայտնաբերեցին: Սակայն դա ոչ մի կապ չուներ, որ մայրը իրեն այդքան վաղ տարիքում է ունեցել: Լինան ապրել է 82 տարի և մահացել է 2015-ին: Կինը այդպես էլ չի ասել, թե ինչ է տեղի ունեցել իր հետ: Միգուցե կինը ինքն էլ չգիտի կատարվածի մասին, կամ էլ ուղղակի հոգբանական խնդիր է:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика