Ծննդատնից դուրս գրվելուց ծննդկան կինը գրկեց նորածնին և հասկացավ որ երեխան իրենը չէ. Պարզվեց, որ երեխաներին փոխել են…

Երիտասարդ մայրիկը գրկեց երեխային և գունատվեց: Մեծ ծրար, գեղեցիկ բանտիկ, դռան հետևում բազմաթիվ բարեկամներ:

Միայն թե ծրարի մեջ ուրիշ երեխա էր. միայն մի հայացքն էլ բավական էր, որ կինը հասկանա դա:

Աննան նայեց երեխային և սկսեց հանել նրա հագուստը:

Բուժքույրը բարկացած ձայնով հարցրեց, թե նա ինչ է անում, դուրս գրման սրահը մեկն է, իսկ բաժանմունքում դուրս գրվելու այլ կանայք էլ են սպասում:

Աննան ոչինչ չպատասխանեց, միայն դողացող ձեռքերով հանեց երեխայի տակդիրը և նայեց բուժքույրին.

Սա տղա է: Ու՞ր է իմ աղջիկը: ՎԵրադարձրեք աղջկաս, այլապես հիմա կավիրեմ ձեր հիվանդանոցը:

Բուժքրոջ բարկությունն անմիջապես անհետացավ: Նա վազելով դուրս եկավ, երկու րոպե անց գլխավոր բժիշկի և Աննայի նորածին դստեր հետ վերադարձավ պալատ:

Նա սկսեց ներողություն խնդրել և բացատրել, որ տղա երեխան նույնպես պատրաստվում է դուրս գրման: Ավելի ճիշտ մանկատուն գնալու, քանի որ մայրը հրաժարվել է նրանից:

Աննան չշարունակեց վեճը, գրկեց դստերը և գնաց հարազատների մոտ, սակայն լքված փոքրիկը դուրս չէր գալիս իր գլխից: Երեկոյան նա չկարողացավ զսպել արցունքները  և ամեն ինչ պատմեց ամուսնուն:

Արդեն երեք շաբաթ անց բոլոր բարեկամները նույն կազմով հավաքվել էին հիվանդանոցում, այս անգամ էլ նրանք տուն տարան Արսենին:

Այժմ նորածին աղջնակը փոքրիկ եղբայր ունի, միայն թե նորաթուխ ծնողները ստիպված եղան նոր մանկասայլակ գնել՝ նախատեսված զույգ երեխաների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика