Ծննդյան ամսաթիվը պատմում է, թե ինչ է սպասվում Ձեզ 2020 թվականին․․․

Հետաքրքիր թեստ, որի հիմքում ընկած է ձեր ծննդյան ամսաթիվը: Ճակատագրի թիվը պարզելու համար պետք է գումարել ծննդյան օրվա և ամսի միավորները, այնուհետև ստացված երկնիշ երկու թվերը նորից գումարել, և ավելացնել տարեթվի  միավորների գումարին:

Օրինակ, եթե ծնվել եք սեպտեմբերի 13-ին, հետևաբար, հավասարումը կլինի այսպիսին. 1+3+0+9=13, 1+3=4: 2020, 2+0+2+0=4,  4+4=8:

Եթե հաշվեցիք և պարզեցիք ձեր ճակատագրի թիվը, կարող եք կարդալ նշանակությունը:

  1. տարին բարենպաստ է կյանքում լուրջ փոփոխությունների համար. կարելի է նոր գործ սկսել, ամուսնանալու որոշում կայացնել, նաև գնալ այլ ճակատագրական քայլերի. բոլոր ձեռնարկումներն էլ կավարտվեն հաջողությամբ:
  2. կունենաք կայուն և հանգիստ տարի, այդ ժամանակը հարմար է կյանքի վերլուծման և ինքնավերլուծության նպատակով օգտագործելու համար:
  3. տարին կլինի հաճելի հանդիպումներով հարուստ, կունենաք նոր ծանոթություններ; ցանկալի չէ նոր վարկեր վերցնել, պարտքով գումար վերցնել կամ տալ:
  4. տարին կստիպի, որ ձեր վերահսկողության տակ վերցնեք ինչ-որ գործ. անհրաժեշտ է սովորել ռացիոնալ կազմակերպել ժամանակը:
  5. այս տարի հարազատ մարդիկ ավելի շատ ուշադրություն կպահանջեն, պետք է նրանց շատ ժամանակ տրամադրել. աշխատանքը կսպասի:
  6. եթե դեռ չեք հանդիպել ձեր երկրորդ կեսին, 2020-ը անպայման կկազմակերպի նրա հետ հանդիպումը, իսկ եթե ունեք ռոմանտիկ հարաբերություններ, ուրեմն կունենաք բազմաթիվ հաճելի պահեր:
  7. տարին բարենպաստ կլինի ինքնազարգացման համար, սակայն պետք է զբաղվել զարգանալով, իսկ տխրել և թախծել այս տարի պետք չէ, ամեն ինչ կկարգավորվի:
  8. տարին պահանջում է դառնալ ավելի պատասխանատու և աջուձախ զուր խոստումներ չտալ:
  9. այս տարի անհրաժեշտ է հստակ որոշել նպատակների ցանկը, որոնց ուզում եք հասնել, իսկ ընտանիքը կլինի հենասյուն:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика