Ծնողներս ինձ թշնամի են համարում, իսկ ես իրականում ցանկացել եմ օգնել․․․

Ես ծնվել եմ հարուստ ընտանիքում, սակայն ծնողներիս հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեմ:Դեռ դպրոցում՝ ավագ դասարաններում սովորելու ընթացքում, սկսել էի աշխատել, որպիսի ծնողներիցս գումար չխնդրեմ: Հենց ավարտեցի դպրոցը,ընդունվեցի համալսարան և տեղաափոխվեցի հանրակացարան: Ծնող-ներս համոզված էին,որ վաղ թե ուշ կվերադառնամ տուն և նրանցից օգնություն կխնդրեմ:

Այժմ ունեմ լավ աշխատավարձ, որն ինձ թույլ է տալիս տուն վարձել և հոգալ իմ անհրաժեշտ ծախսերը: Անցյալ տարի ծնողներս ուզում էին ամուսնացնել իմ կրտսեր քրոջը: Հորս բիզնեսում կային մեծ անհաջողություններ, և նա որոշեց ամուսնացնել քրոջս իր մրցակցի հետ: Ընդ որում, նա հաշվի չառավ, որ քույրս դրան դեմ է:

Հիշում եմ, թե ինչպես էր քույրս մի քանի օր շարունակ զանգում ինձ անդադար և օգնություն խնդրում: Բնական է, որ նրան չթողեցի միայնակ դժվարին իրավիճակում: Կարողացա նրա համար վարձով տուն գտնել և գումար ուղարկել, որպիսի նա հեռանա տանից:Այդպես ծնողներիս պլանները չիրականացան:

Սակայն այժմ նրանք մեղադրում են ինձ, ասելով, որ անարժան աղջիկ եմ, փչացրել եմ նաև քրոջս: Ես նրանց համար դարձել եմ համար մեկ թշնամին եմ և այլևս իրենց դուստրը չեմ: Խոստացան զրկել ինձ ժառանգութ-յունից, որն ինձ առանց այն էլ բոլորովին պետք չէր: Սակայն դա ինձ չի հուզում, կարևորն այն է, որ կարողացա օգնել քրոջս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика