Մի մոռացեք ընթրել քնելուց առնվազն երեք ժամ առաջ: Քնի ժամանակ օրգանիզմին ավելի քիչ էներգիա է հարկավոր, ուստի, եթե սննդանյութերը մատակարարվում են այն ժամանակահատվածում, երբ էներգիան անհրաժեշտ չէ, միտոքոնդրիումներն ի վերջո ստեղծում են վնասակար ազատ ռադիկալների չափազանց մեծ քանակություն:
Ուշ սնունդից խուսափելը միտոքոնդրիալ ֆունկցիան պաշտպանելու և բջիջների վնասումը կանխելու հեշտ միջոց է:
Երբ դուք ընտելանում եք ընդհատվող ծոմապահությանը, կարող եք մտածել ավելի երկար ծոմապահության մասին, որի ընթացքում կարող եք օգտագործել միայն ջուր և հանքային հավելումներ:
Նախկինում ես դեմ էի իդեալական քաշ ունեցող մարդկանց բազմօրյա ջրային ծոմերին: Ես այն ժամանակ չէի գիտակցում, որ ավելի երկար ծոմը տալիս է «նյութափոխանակության մոգություն», որն անհնար է նույնիսկ ամենօրյա ընդհատվող ծոմապահության դեպքում:
Բազմօրյա ծոմը հիմնականում աղբը հանելու նման է: Այն թույլ է տալիս մարմնին արագացնել աուտոֆագիայի և միտոֆագիայի գործընթացները, որոնց ընթացքում հեռացվում են մարմնի վնասված ծերացող բջիջները, ներառյալ նախաքաղցկեղային բջիջները:
Կարծում եմ, որ ծոմ պահելը հիանալի միջոց է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը զգալիորեն նվազեցնելու համար: Այն նաև չափազանց արդյունավետ միջոց է նիհարելու և կյանքը երկարացնելու համար։