Կանայք ուշադրություն․ Գել-լաքի սիրահարները պետք է զգուշանան քանզի․․․

Գեղեցկության արդյունաբերությունը հասել է իր գագաթնակետին:  Ժամանակակից կանայք  ջերմեռանդորեն  հետևում են իրենց արտաքին տեսքին:   Խնամում եմ վարսերը, եղունգները,  ամեն օր խնամված տեսք ունենալը արդեն պարտադիր պայման է դարձել:

Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գել-լաքով եղունգները  լաքապատելը  առողջության համար խիստ վտանգավոր է:Մի շարք մասնագետներ ուսումնասիրել են  ՈՒՄ- լամպի ճառագայթման ազդեցությունը մաշկի վրա, որի օգնությամբ իրականցվում է գել-լաքի  չորացում:

Նրանք եկել են այն եզրահանգման, որ այդ ճառագայթումը կարող է մաշկի քաղցկեղ առաջացնել:Նրանք զգուշացնում են, որ եթե այնուամենայնիվ ցանկանում եք գել-լաքով ծածկել եղունգները, ապա պետք է մաշկին քսել արևապաշտպան  կրեմ կամ հագնել  հատուկ ձեռնոցներ:

Մասնագետները առանձնացնում են նաև կանանց  խմբերը, որոնք պետք է հատուկ զգուշավորություն ցուցաբերեն այդ պրոցեդուրայի նկատմամբ։

Բաց մաշկով կանայք; Արևայրուքով կանայք

Նրանք, ովքեր հաճախ են սոլյարի այցելում կամ տևական ժամանակ գտնվում են արևի անմիջական ճառագայթների տակ

Օնկոլոգիական հիվանդությունների նկատմամբ ժառանգական հակվածություն ունեցող կանայք: Նրանք, ովքեր տառապում են էկզեմայով կամ պսորիազով:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика