Կանացի հիգիենայի 4 հիմնական սխալներ, որոնք թույլ են տալիս կանանց ավելի քան 70 տոկոսը…

Պարզվում է, որ անձնական հիգիենային հետևելիս մեզանից շատերը թույլ են տալիս սխալներ, որոնք վնասակար են առողջության համար:

Այսպիսով՝ որո՞նք են այդ սխալները:

Ամենօրյա լոգանք

Ամենօրյա լոգանքը մարդուն զրկում է օգտակար բակտերիաների պաշտպանիչ շերտից, որոնք պաշտպանում են տարատեսակ ինֆեկցիաներից: Լոգանք պետք է ընդունել շաբաթվա ընթացքում 2 անգամից ոչ ավել: Ժամերով լոգանք ընդունելը վնասակար է: Լոգանք ընդունելը պետք է տևի 20 րոպեից ոչ ավել:

Ջուրը հանդիսանում է գրգռիչ, և ջրի տակ երկար մնալու հետևանքով մաշկը դառնում է ավելի չոր և կորցնում է էլաստիկությունը: Մասնագետները հաստատում են, որ ճարպագեղձերի արտազատուկը խոնավեցնում է մաշկը, իսկ ջուրն այն լվանում է:

Օճառի և մարմնի գելերի օգտագործումը

Մասնագետները նախազգուշացնում են, որ օճառի ամենօրյա օգտագործումը թուլացնում է իմունիտետը: Բնական պաշտպանիչ բակտերիալ շերտից զրկվելը կարող է էկզեմա առաջացնել: Սովորական կամ փափուկ օճառն ավելի լավ ազեցություն ունի մաշկի վրա, քան հակաբակտերիալ օճառը, որը խախտում է մաշկի բակտերիալ բալանսը:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները և միջին տարիքի մարդիկ պետք է խուսափեն դեմքը օճառով լվանալուց, քանի որ օճառով դեմքը լվանալը նպաստում է կնճիռների առաջացմանը:

Դեմքի հիգիենա

Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դեմքը ցնցուղի տակ պահելուց, քանի որ ջերմաստիճանը և ճնշումը կարող են վնասել դեմքի մաշկը: Դեմքի մաշկի արտաքին գեցեցիկ տեսքը և երիտասարդությունը պահպանելու համար պետք է դեմքը լվանալ ձեռքով:

Լոգանքի սպունգ

քիսա, Լոգանքի սպունգը, քիսան պետք է ժամանակ առ ժամանակ փոխարինել նորով: Մաշկի մեռած բջիջները, որոնք հեռացնում են սպունգը և քիսան, մնում են վերջիններիս վրա և նպաստում են ախտածին բակտերիաների առաջացանը:

Լոգասենյակի տաք և խոնավ օդը հիանալի վայր է բակտերիաների և բորբոսի զարգացման համար:

Քիսան, սպունգը պետք է լոգանքից հետո չորացնել և պահել չոր և օդափոխվող վայրում: Բնական նյութերից քիսաների վրա կարող է բորբոս առաջանալ: Նման տհաճություններից խուսափելու համար պետք է լվանալ օճառով, և թողնել քացախաջրի մեջ, այնուհետև՝ չորացնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика