Դեռեւս հնուց հայտնի է, որ մարդու անունն իր մեջ ուժ ունի: Դեռ մեր նախահայրերն են ասել, որ անունն ազդում է մարդու ոչ միայն բնավորության, այլեւ ճակատագրի վրա։
Հետեւաբար երեխայի համար անուն ընտրելիս պետք է ուշադիր լինել։Անունը կարող է մարդուն ուժ տալ եւ հակառակը, կարող է նախանձ ու չարություն հաղորդել։Ահա կանացի անուններ, որոնք հաջողություն են բերում դրանց տիրոջը եւ նրա շրջապատին։
Ցանկը գլխավորում է Սոֆիա անունը։
Հին հունական անուն է, նշանակում է՝ իմաստություն։ Այս անունը կրող կանայք բնությունից հանգիստ են, կենտրոնացած, լռակյաց։ Նրանք հաջողակ են լինում, եւ հաջողությունն ինքն է գտնում նրանց։
Երկրորդ տեղում Մարիա անունն է
Այն եւս հունական է, նշանակում է՝ տիրուհի։ Այս անունով կանայք ուրախ են լինում, շրջապատին երջանկություն հաղորդում։ Նրանք ձգում են դեպի իրենց հաջողությունը։
Երրորդ տեղում Անաստասիա անունն է
Այն անունը կրող կանայք սովորաբար հանգիստ են լինում, լավ լեզու են գտնում մարդկանց հետ, երբեք չեն կորցնում լավատեսությունը։
Չորրորդը Աննա անունն է
Այն նշանակում է՝ բարեհաճություն։ Այս անունը կրող կանայք աշխատասեր են, իրենց ուզածին հասնում են՝ շնորհիվ նպատակասլացության։ Նրանց հաջողությունը հաճախ է ժպտում, քանի որ նրանք աշխատասեր են եւ կարողանում են պահել հաջողությունն իրենց կողքին։
Հինգերորդ տեղում Ելիզավետա կամ Եղիսաբեթ անունն է
Նշանակում է՝ երդում, աստվածավախ։ Դեռ հնուց թագուհիներին ու արքայադուստրերին հենց այս անունն էին տալիս, եւ դա պատահական չէր։
Այն դեպի իրեն է ձգում հաջողությունը, այս անունը կրող կանայք կարողանում են իշխանություն ունենալ շրջապատի վրա։
Ցանկի վերջում Վիկտորիա անունն է
Նշանակում է՝ հաղթանակ, այս անունը կրող աղջիկները հաղթանակած են դուրս գալիս ամեն իրավիճակից, դժվարությունը հաղթահարում են հեշտ ու ժպտալով։