Օրերս համացանցում հայտնվել է մի ինֆորմացիա՝ մասնավորապս Armdaily-ի թղթակցին մի ուշագրավ դեպքի մասին են պատմել, ասում են՝ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ մի վարորդի,
ով հայտարարել է, թե ինքը վարչապետի սանիկն է։ Լրատվականի փոխանցմամբ՝ բնականաբար, ոստիկանը չի հավատտացել, վաղեմի սանիկն էլ զանգել է քավորին, երբ ոստիկանը ողջունել է վարչապետին,
հաճելիորեն զարմացել է՝ լսելով, թե ինչ հրահանգ է տալիս Փաշինյանը։
Իսկ Փաշինյանը ՃՈ աշխատակցին ասել է՝ պատժել օրենքի խստությամբ, արձանագրել ամեն խախտում, արդյունքում օրինախախտ սանիկի մեքենան հայտնվել է տուգանային հրապարակում,
նա եղել է ալկոհոլի ազդեցությամբ։
Ասում են՝ ոստիկանի ինքնասիրությունը մի այլ կարգի շոյվել է, լավ է զգացել, եւ տեւական ժամանակ է՝ ուր նստում, այս դեպքի մասին է պատմում՝ իբրեւ նոր Հայաստանի ապացույց։
Աղբյուր՝ medianews