Shamshyan.com-ը գրել է․
Հուլիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․․․
Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 2410 մակնիշի 35 DA 961 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 35 ԼN 149 համարանիշի ավտոմեքենաները․․․
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն․․․
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ․․․
Ժամանել է նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները ВАЗ 2101-ի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․․․
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ․․․
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է ՝ վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ գիտակցությունը կորցրել է, սրտի կաթված է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ․․․
«Սա վարկած է»,- դեպքի վայրում ասում էին հավաքվածները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրանամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ․․․
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ․․․