Կարծում էի, թե կարթնանամ ու ամեն ինչ առաջվա պես կլինի, բայց․․․Ես ամեն ինչ անում էի դրա համար

Ինձ թվում է՝ այս ամենը երազ է: Թվում է՝ կարթնանամ եւ ամեն ինչ առաջվա նման կլինի: Երեկոյան կսպասեմ, որ աշխատանքից վերադառնաս, կերակուր կպատրաստեմ քեզ համար եւ կմտածեմ, թե որ ուղղությամբ ենք գնալու երեկոյան Երեւանում զբոսնելու: Կորստի այս ցավը ոչնչի հետ չեմ կարող համեմատել: Չէ՞ որ տարիներ շարունակ այնքան երջանիկ էինք: Եվ հանկարծ…

Մեկ ամիս առաջ անսպասելիորեն եկար եւ ասացիր, որ հեռանում ես ուրիշ կնոջ մոտ: Որ նա ինձանից լավն է, որ արդեն մեկ տարի է՝ միասին եք: Որ միայն նրան ես սիրում եւ ինձ հետ ապրում էիր միայն սովորույթի ուժով կամ վախենում էիր վիրավորել: Հիշում եմ, որ այդ օրը քիչ էր մնում ուշագնաց լինեի: Չէի հավատում, որ նման բան հնարավոր է: Կարծում էի՝ կատակում ես, քանի որ քեզանից օղու սարսափելի հոտ էր փչում:

Այդ գիշեր դու գնացիր: Հիշում եմ, թե ինչպես էի երկար զանգահարում քո բջջայինին, բայց ոչ ոք չէր պատաս-խանում: Միայն առավոտյան կողմ, մեկ տուփ ծխախոտ ծխելուց եւ բոլոր արցունքներս քամելուց հետո, հաս-կացա. հարկավոր է հաղթահարել այս պահը: Դու կմտափոխվես, կվերադառնաս…Մեկ շաբաթ անց Ծաղկա-ձորի ճանապարհին նրա հետ ավտովթարի ենթարկվեցիր: Բոլոր երազանքներս, բոլոր հույսերս, իմ ներկան ու ապագան հսկայական անդունդը գլորվեցին: Հենց այդ ժամանակ ես առաջին անգամ հասկացա, որ կարելի է լուռ տառապել: Առանց արտասուքի, միայն զգալով, թե ինչպես է ներսումդ ցավը թափանցում մարմնիդ բոլոր բջիջների մեջ: Եվ արդեն չես հասկանում, թե որտեղ է ֆիզիկական ցավը, որտեղ՝ հոգեւորը:

Ինձ համար այնքան դժվար է այս ամենի մասին գրել: Կարծում էի՝ կմեռնեմ: Չէ՞ որ ես այդպես էլ կհասցրեցի քեզ ասել, որ փոքրիկ հրաշք ենք ունենալու:Հուսով եմ՝ տղա կլինի: Հուսով եմ՝ կկարողանամ կրել նրան եւ մեզ ոչինչ չի պատահի: Եվ դու վերեւից կնայես մեզ եւ կպահպանես: Ես նրան Արամ կկոչեմ, հոր անունով:

Եվ, ամեն դեպքում, այս ամենը ճիշտ չէ… Սա երազ է… Երազ, երազ, մղձավանջ… Ես կարթնանամ, գլուխս կդնեմ ուսիդ եւ ամեն ինչ լավ կլինի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика