Կարևոր խորհուրդներ հայտնի գինեկոլոգից, որը պետք է իմանան բոլոր չամուսնացած աղջիկները…

Շատ հաճախ ամոթը և վախը խանգարում են կնոջն այցելել գինեկոլոգիական զննման: Նրանց վախեցնում է և՛ պրոցեդուրան, և՛ բժիշկը, երբեմն էլ հենց գինեկոլոգիական աթոռը: Եվ այդ վախը հատկապես տարածված է չամուսնացած աղջիկների մոտ:

Հիշեք՝ ամաչելու և վախենալու ոչինչ չկա:

Տարվա մեջ գոնե 2 անգամ պետք է այցելել գինեկոլոգիական զննման:
Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը խորհուրդներ է տալիս օրիորդներին, որոնց հետևելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից և բարդություններից:

Խորհուրդ

1.  Հետևել անձնական հիգիենային: Շատ կարևոր է, որ աղջիկներն ուշադրություն դարձնեն իրենց անձնական հիգիենային:

1.Ձեռքերի, մարմնի, բերանի խոռոչի հիգիենա:

2.Ատամների ամենօրյա մաքրում:

3.Արտաքին սեռական օրգանների հիգիենա

4.Ներքնաշորերի մաքրություն:

5.Անութափոսի խնամք:

6.Ձեռքերի մաքրության պահպանում:

7.Մազերի, ականջների, եղունգների խնամք:

8.Անձնական հիգիենա դաշտանի ժամանակ
Խորհուրդ

2. Հետևել դաշտանային ցիկլի կանոնավոր ընթացքին և խախտումների դեպքում դիմել բժշկի

Դաշտանային ցիկլն աղջիկների սեռական հասունացման կարևորագույն փուլն է և սեռական հասունացման ֆիզիկական դրսևորումներից մեկը։ Աղջիկների սեռական հասունացման շրջանը սկսվում է 8-13 տարեկանում:

Այս շրջանում փոխվում է նրանց մարմինը և միտքը, որը պայմանավորված է հորմոնալ տեղաշարժերով: Ֆիզիկական փոփոխությունները դրսևորվում են օր.՝ կրծքերի աճով և զարգացմամբ, որից մոտավորապես 2- 2.5 տարի հետո սկսվում է դաշտանային ցիկլը: Առաջին ցիկլի սկսվելուց մոտ 6 ամիս առաջ աղջիկը կարող է նկատել առատ հեշտոցային արտադրություն, ինչը նորմայի մեջ է, և պետք չէ անհանգստանալ, եթե այն չունի հոտ և քոր չի առաջացնում: Առաջին դաշտանը կոչվում է մենարխե:
Խորհուրդ

3. Հետևել կրծքագեղձերի աճին և կառուցվածքին:

Սեռական հասունացման շրջանում աղջիկների մոտ սկսվում է կաթնագեղձերի արտահայտված զարգացումը։ Ճյուղավորված գեղձային խողովակներից տարբերակվում են սեկրետոր բաժինները՝ ալվեոլներ կամ ացինուսներ։

Սեռական ցիկլի ընթացքում սեկրետոր ակտիվությունը բարձրանում է օվուլյացիայի շրջանում և նվազում դաշտանի ժամանակ։ Օվարիալ հորմոնների գոյացման ավարտից հետո՝ կլիմակտերիկ շրջանի սկսվելուց կամ ավարտից հետո, կաթնագեղձը ենթարկվում է ապաճման։
Խորհուրդ

4.  Հետևել մազածածկերի առաջացմանը մարմնի համապատասխան մասերում, որպեսզի այն լինի համապատասխան հատվածներում (կանացի տիպի): 

Մարմնի նոր հատվածներում մազածածկույթի ի հայտ գալը վկայում է նորմալ սեռական զարգացման մասին: Մազերն առաջին հերթին հայտնվում են անութափոսերում, ապա ցայլքի շրջանում: Նրանք որակապես տարբերվում են եղած մազերից. այսինքն՝ նոր հայտնված մազերն ավելի հաստ ու կոշտ են, մուգ և ոլորված:

Աղջիկների մոտ մազածածկույթի զարգացմանը նպաստում են սեռական հորմոնները, ինչպես իգական (էստրոգեն), այնպես էլ արական (տեստոստերոն): Հարպտկային և պորտից մինչև ցայլք ընկած հատվածում մազերի առկայությունը նույնպես նորմալ է, և նրանց առկայությունը չպետք է անհանգստության առիթ հանդիսանա:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика