Կեսգիշերին երեխան սկսեց աղիողորմ լացել. Երբ մայրը մոտեցավ նրան, տեսածից ուշագնաց եղավ…

Կայլը և Մոնիկան չմահացան իրենց փոքր դստեր շնորհիվ: Նա փրկել է ամբողջ ընտանիքը, չնայած, որ ընդամենը 15 ամսական է:

Աղջիկն այդ գիշեր արթնացավ երկրորդ անգամ, և դրա համար էլ մայրիկը վեր կացավ, որ հանգստացնի երեխային: Նա տարօրինակ հոտ զգաց, որ տարածվել էր ողջ բնակարանում:

Սովորաբար փոքրիկն արթնանում է գիշերվա ընթացքում մեկ անգամ: Մայրիկն արդեն սովոր էր դրան, բայց այդ գիշեր նա արթնացել էր գիշերվա 3-ին և սկսել արտասվել:

-Ես գնում էի նրա սենյակ և ինձ վատ զգացի: Գլուխս ահավոր պտտվում էր,-գրել է կինը:

Ամուսինն արթնացել էր կնոջ ընկնելու աղմուկից: Նրա գլուխն էլ էր ցավում և աչքերում այրոց կար: Դա շմոլ գազն էր:Նա բարձրացրեց կնոջն ու նրանք միասին շտապեցին երեխայի մոտ:

Նա բարձր արտասվում էր: Հավանաբար երեխան զգացել էր գազի հոտը և իրեն վատ էր զգացել: Նրանք կարողացան կապվել փրկարար ծառայության հետ և շուտով հիվանդանոցում հայտնվեցին:

Բուժում ստանալուց հետո երեքն էլ իրենց ավելի լավ զգացին:Մոնիկան պատմել է, որ չէր ուզում հենց այնպես մահանալ, բայց կանգնելու ուժ չուներ:

Պարզվել է, որ խնդիրը եղել է գազօջախի մեջ, և ամբողջ ընտանիքին այդպիսի վտանգ է սպառնացել:

-Մենք ողջ չէինք մնա…Այդ գիշեր մեզ փրկել է մեր երեխան: Նա չէր դադարում արտասվել…

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика