Խակասիայում մայրը ծանր վիրավորում է հասցրել հարազատ 5 ամսական երեխային:
Խանդի հողի վրա ամուսնու հետ վիճելուց հետո կինը որոշել է կուրացնել երեխային:
Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի հոկտեմբերի 26-ին:
Կինը վնասել է փոքրիկի երկու աչքերը:
Այս պահին երեխան հոսպիտալացված է:
Մորը ձերբակալել են և հարցաքննում են: