Կինը արդեն դադարել էր շնչել․ Որդին նրան մի հարց տվեց, որից հետո տեղի ունեցավ հրաշք․․․

Արիզոնայի բնակչուհին՝ Քեյթլին անունով կինը, երկար և ակտիվ օրվանից հետո քնեցրեց իր երկու երեխաներին և ուժասպառ եղած՝ գնաց լոգանք ընդունելու: Վերջին բանը, որ նա հիշում է, դա սալիկապատ հատակն է, որի վրա ինքն ընկավ: Իսկ հետո՝ հիվանդանոցը:

Դրանց միջև ընկած բոլոր հիշողությունները ջնջված են:Սալվատորը՝ Քեյթլինի որդին, կարծեց, որ մայրը մահացել է, երբ հայտնաբերեց նրան լոգարանի գետնին ընկած վիճակում:

Տղան գնաց փոքր քրոջ սենյակ, նրան ծածկոցի մեջ փաթաթեց և վազեց հարևանների տուն՝ օգնություն խնդրելու:Երբ Ջեսիկան՝ նրանց հարևանուհին, բացեց դուռը, տղան ասաց.

-Մեր մայրիկը մահացել է, դուք կարո՞ղ եք մեր մասին հոգ տանել:

Հարևանները երեխաներին արագ ներս տարան և շտապ օգնություն կանչեցին:

Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել Քեյթլինի կյանքը:Եթե Սալվատորն այդքան արագ չկողմնորոշվեր, կարող էր անդառնալի դեպք լինել…

-Նա փրկել է իմ կյանքը, — ասում է Քեյթլինը,- ես պառկած էի ծորակի տակ, եթե չլիներ որդիս, ես ուղղակի կխեղդվեի և կմահանայի:

Այդպես փոքր տղայի համարձակությունն ու սառը գլխով դատելու ունակությունը փրկեց մոր կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика